«Զինվորը տնակի ու վրանի մեջ է, որովհետև զորանոցը ծախել ու կերել եք». Գևորգ Պապոյան
![]() «Պատկերացրեք՝ ինչպիսի ոռնոց կբարձրացնեին վարձու լրագրողները, քաղաքագետները, խմբագիրները, գրչակները, եթե հանկարծ պարզվեր, որ այսօր որևէ զորամաս փակվում է կամ վաճառվում: Այդ նույն շրջանակներն այսօր սոցցանցերում գցում են տնակի նկար ու ասում՝ մեր զինվորն ինչո՞ւ է այսօր տնակի կամ վրանի մեջ: Տնակի ու վրանի մեջ է, որովհետև զորանոցը ծախել ու կերել եք: Եթե չծախեիք, չուտեիք, այսպես չէր լինի»,- այս մասին այսօր ԱԺ-ում հայտարարել է ՔՊ-ական պատգամավոր Գևորգ Պապոյանը: Հիշեցնենք՝ Գլխավոր դատախազն ԱԺ-ում ներկայացնում է Պաշտպանության նախկին նախարար, ԱԺ պատգամավոր Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիրը: «Ասում եք՝ 20 տարվա մեր մարտունակ բանակը… տե՞նց եք մարտունակ բանակ պահել: Այս ամեն ինչը եղել է հետևյալ տրամաբանությունից, որ՝ «մեր դեմ խաղ չկա, ինչ ուզենք կանենք»: Եվ երբևէ այս մարդիկ չեն պատկերացրել, որ գալու է պատասխան տալու ժամանակը»,- շարունակել է Պապոյանը: |

«Կեղծիք են տարածում՝ աղբյուրը ներկայացնելով իբր ամերիկյան հետաքննական գործակալություն» ․ Աննա Մկրտչյան (լուսանկար)
1721:18
«Սրանք այնքան փնթի ու անմեղսունակ են, որ անգամ կեղծելը նորմալ չեն կարողանում»․ Գեղամ Մանուկյան
3121:06
«Փաշինյանը և Սուքիասյանը զբաղվում են թմրանյութերի և մարմնավաճառների բիզնեսով»․ Նաիրի Հոխիկյան (լուսանկար)
8719:42
«Տիրադավների ուղեկցումն ապահովել են ԱԱԾ-ի «Ալֆա» ջոկատն ու քրեականի օպերները»․ Լիա Սարգսյան (տեսանյութ)
8319:30
Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը համատեղության կարգով նշանակվել է Գանայում ՀՀ դեսպան
9119:12
«Հարկադրված են գործել փակ ռեժիմում․ հանրային վստահությունը սպառված է»․ Սուրեն Սուրենյանց
8618:54
