Երևան`   +28 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

Թուրքիան ցնցած երկրաշարժն ունեցել է 130 ատոմային ռումբի ուժ

320
Երկուշաբթի, 06 փետրվարի, 2023 թ., 18:36
Թուրքիան ցնցած երկրաշարժն ունեցել է 130 ատոմային ռումբի ուժ

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի վերաբերյալ մեկնաբանություններով է հանդես եկել թուրք պրոֆեսոր, անվանի երկրաշարժագետ և երկրաֆիզիկոս Օվգյուն Ահմեդ Էրջանը։ Այս մասին հայտնում է «Էրմենիհաբերը»։

Նա նշել է, որ Սիրիային սահմանակից Քահրամանմարաշ նահանգում տեղի ունեցած երկրաշարժն ունեցել է 130 ատոմային ռումբի ուժ։

«Երկրաշարժի վայրը չորս հիմնական խզվածքների միացումն է։ Մեռյալ ծովի խզվածք, Արևելյան Անատոլիայի խզվածք, Արաբական վահան և Կիպրոսի աղեղ: Դա ամենամեծ երկրաշարժն էր, որը կարող էր տեղի ունենալ Օսմանիյեի եռանկյունում»,- մասնագիտական պարզաբանումներ է տվել պրոֆեսոր Էրջանը։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։