«Հայաստանի փրկությունը Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու մեջ է». Հակոբ Հակոբյան
Արցախի «Արդարություն» կուսակցության համանախագահ Հակոբ Հակոբյանը գրում է. «Նիկոլ Փաշինյանը և նրան ապասարկող ողջ թիմը, և՛ Հայաստանում, և՛ Արցախում, շատ լավ գիտակցում են, որ պարզ ճշմարտությունն է այն միջոցը, որ կարող է անտեղյակության պատրանքով ապրող հասարակության մեջ վայրկենապես արթնացնել ատելությունն իրենց նկատմամբ։ Դրա համար էլ պայքարում են այդ պարզ ճշմարտության դեմ։ Հատկանշական է, որ Արցախում ևս այդ գործընթացը կա, և Նիկոլի հեռացումը անվանում են կեղծ օրակարգ: Իսկ ճշմարտությունն այն է, որ եթե այսօր միայն Արցախն է շրջափակման մեջ և կանգնած է հումանիտար ճգնաժամի առաջ, ապա Նիկոլի պաշտոնավարումը շարունակվելու դեպքում, ամբողջ ՀՀ տարածքը կարող է հայտնվել շրջափակման մեջ: Չե՛նք կարող փրկել Արցախը առանց Հայաստանի, իսկ Հայաստանի փրկությունը Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու մեջ է»: Աղբյուրը` Հակոբ Հակոբյան |
«Ադրբեջանի և Հայաստանի միջև 10-12 կմ սահմանը կարելի է համարել սահմանազատված». Ալիև
001:00«Մերժում ենք միակողմանի հայտարարությունները»․ Թուրքիայի ԱԳՆ
5900:00Աննա Հակոբյանը խոժոռում է հայացքն ու երկար զայրացած նայում «Արցախը Հայաստան է» ասող լրագրողին (տեսանյութ)
103Երեկ, 19:18«Սա դասական քաղաքական հետապնդում է»․ Սուրեն Պետրոսյանի պաշտպան (տեսանյութ)
92Երեկ, 19:00«Բացառված չէ, որ Ալիևն ու Պուտինը քննարկել են «Զանգեզուրի միջանցքը»»․ ռուս քաղաքագետ
160Երեկ, 17:24ԱՄՆ Գաղտնի ծառայությունը քննարկում է ձերբակալության դեպքում Թրամփին պաշտպանելու ծրագիրը
245Երեկ, 17:00