«Ո՞ւմ հետ են խաղաղության օրակարգն առաջ մղելու՝ Անդորրայի՞, թե՞ Գրենլանդիայի». Ոսկան Սարգսյան
![]() Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Վարչպետ Նիկոլ Փաշինյանը այսօր կառավարության նիստում հայտարարել է, որ Ադրբեջանը Լաչինի միջանցքը փակ պահելով, Արցախի գազամատակարարման փականը փակելով, մասամբ բացելով՝ նպատակ ունի հայաթափել Արցախը, Ադրբեջանը տարածաշրջանում նոր պատերազմ է հրահրում։ Նա ասել է, որ խնդրի լուծման լավագույն ձևը Լաչինի միջանցք միջազգային փաստահավաք առաքելություն ուղարկելն է, լավ իմանալով, որ առանց Ադրբեջանի համաձայնության այդ առաքելությունը չի կարող այնտեղ մեկնել իսկ Իլհամ Ալիևը երբեք չի համաձայնվի դրան։ Չնայած խաղաղության օրակարգի լիակատար ձախողմանը, Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ իրենք շարունակելու են հետևողական լինել խաղաղության օրակարգի առաջմղման հարցերում։ Ո՞ւմ հետ են այդ օրակարգն առաջ մղելու՝ Անդորրա՞յի, թե՞ Գրենլանդիայի, եթե Ադրբեջանը նոր պատերազմ է հրահրում։ Այսօրվա իշխանության մեջ լուրջ մարդ կա՞, որ այս պարզ բաները հասկանա»: Աղբյուրը` Ոսկան Սարգսյան |

«Կեղծիք են տարածում՝ աղբյուրը ներկայացնելով իբր ամերիկյան հետաքննական գործակալություն» ․ Աննա Մկրտչյան (լուսանկար)
1721:18
«Սրանք այնքան փնթի ու անմեղսունակ են, որ անգամ կեղծելը նորմալ չեն կարողանում»․ Գեղամ Մանուկյան
3121:06
«Փաշինյանը և Սուքիասյանը զբաղվում են թմրանյութերի և մարմնավաճառների բիզնեսով»․ Նաիրի Հոխիկյան (լուսանկար)
8719:42
«Տիրադավների ուղեկցումն ապահովել են ԱԱԾ-ի «Ալֆա» ջոկատն ու քրեականի օպերները»․ Լիա Սարգսյան (տեսանյութ)
8319:30
Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը համատեղության կարգով նշանակվել է Գանայում ՀՀ դեսպան
9119:12
«Հարկադրված են գործել փակ ռեժիմում․ հանրային վստահությունը սպառված է»․ Սուրեն Սուրենյանց
8618:54
