Ֆուտբոլիստ Գարեթ Բեյլը հայտարարել է կարիերան ավարտելու մասին
![]() Ուելսի հավաքականի ֆուտբոլիստ Գարեթ Բեյլը 33 տարեկանում հայտարարել է կարիերան ավարտելու մասին: Այս մասին նա հայտնել է սոցցանցի իր էջում։ «Երկար ծանրութեթև անելուց հետո ես հայտարարում եմ իմ կարիերան ավարտելու մասին։ Ես աներևակայելի բախտավոր եմ, որ իրականացրել եմ իմ երազանքը՝ զբաղվել իմ սիրելի սպորտաձևով»,- գրել է մարզիկը։ Իր կարիերայի ընթացքում Բեյլը հինգ անգամ հաղթել է Չեմպիոնների լիգան, երեք անգամ՝ Լա Լիգան, երեք անգամ՝ ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթը, երեք անգամ՝ աշխարհի ակումբային առաջնությունը, Իսպանիայի գավաթը, Իսպանիայի սուպերգավաթը և MLS-ի գավաթը։ Ուելսցու վերջին ակումբը եղել է ամերիկյան Լոս Անջելեսը, որին նա միացել է 2022 թվականի հունիսին։ Իր կարիերայի ընթացքում Բեյլը հանդես է եկել այնպիսի ակումբներում, ինչպիսիք են «Սաութհեմփթոնը», «Տոտենհեմը» և «Ռեալը»: Ազգային հավաքականի կազմում ֆուտբոլիստին հաջողվել է անցկացնել 111 հանդիպում և խփել 41 գոլ։ |

Ռոնալդուն տուգանվել է և մեկ ամսով հեռացվել Պորտուգալիայի հավաքականից
367Երեկ, 22:00
Հրաչյա Հակոբյանը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական
169Երեկ, 19:18
7 մլն դրամ աշխատավարձ՝ առանց աշխատանքի ներկայանալու. «Ժողովուրդ»
141Երեկ, 09:12
Էմմա Պողոսյանը դարձավ Եվրոպայի երիտասարդների առաջնության չեմպիոն
24218.10.2026, 15:42
Ծանրորդ Մարտին Պողոսյանը՝ Եվրոպայի Մ23 առաջնության արծաթե մեդալակիր
20917.10.2026, 23:48
Նարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
24117.10.2026, 18:54
