ՀՀ ԱԳ նախարարը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալի հետ
![]() Դեկտեմբերի 9-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալ Քերըն Դոնֆրիդի հետ: Արարատ Միրզոյանը և Քերըն Դոնֆրիդն անդրադարձել են տարածաշրջանային անվտանգությանը և կայունությանը վերաբերող հարցերի: Մտքեր են փոխանակվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերաբերյալ: Ընդգծվել է ԱՄՆ պատրաստակամությունը՝ աջակցելու Հարավային Կովկասում խաղաղության գործընթացին։ Հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային անվտանգության ու սահմանազատման գործընթացին, ինչպես նաև տարածաշրջանի տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակմանը: Ընդգծելով Հայաստանի կողմից ներդրվող ջանքերը խաղաղության հաստատման ուղղությամբ՝ նախարար Միրզոյանը նշել է, որ անվտանգային իրավիճակը տարածաշրջանում փխրուն է, իսկ Ադրբեջանի կողմից նոր սադրանքների հավանականությունը շարունակում է բարձր լինել: |
«Շատ պիտի սիրես հայրենիքդ, որ մի որդուդ կորցնելուց հետո մեջդ ուժ գտնես երկրորդին կյանք պարգևելու». Արամ Գևորգյան
8200:18Լենին, Իրան, Ադրբեջան, գինեկոլոգ Սասուն, չարիքի իշխանություն. Արգիշտի Կիվիրյանի հարցազրույցը (տեսանյութ)
154Երեկ, 23:36«Դոգը ինձնից փող ա պահանջել՝ 150 հազար դոլար, որ չհաչա». Արզաքանցյան (տեսանյութ)
169Երեկ, 23:30Զինծառայողի հրազենային վիրավորում ստանալու վարույթի շրջանակում կալանավորվել է համածառայակիցը
169Երեկ, 23:24«Հաագայում ներկայացված քարտեզում նշված են ՀՀ օկուպացված հատվածները. արդյո՞ք այստեղ բոլոր կորուստներն են». Գ. Հարությունյան (լուսանկար)
248Երեկ, 22:48«Նույն ձեռագիրն ենք տեսնում մեր որդու և 15 զինվորների մահվան պարագայում»․ հրդեհից մահացած Պալյան Պողոսյանի ծնողներ (լուսանկար, տեսանյութ)
276Երեկ, 22:30