Իրավապահները նույնականացրել են «Եռաբլուրում» զոհվածների հարազատների նկատմամբ ուժ կիրառած ոստիկաններին ու հարցաքննել
![]() «Եռաբլուր» զինվորական պանթեոնում զոհված զինծառայողների ծնողներին, ոստիկանության ծառայողների կողմից, ուժի կիրառմամբ բերման ենթարկելու վերաբերյալ գործով սառույցը սկսել է տեղից շարժվել։ ՔԿ-ն օրերս հարցաքննել էր ոստիկանության ծառայողներին, իսկ այսօր արդեն սկսվել են ոստիկանության ծառայողների և զոհված զինծառայողների ծնողների միջև առերես հարցաքննությունները։ Փաստաբան Վահան Հովհաննիսյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց, որ այսօր առերես հարցաքննություն է տեղի ունեցել մեկ ծնողի և ոստիկանության երկու ծառայողի միջև։ Յուրաքանչյուր առերեսումը տևել է շուրջ չորս ժամ։ Առաջիկայում առերես հարցաքննություն կլինի նաև մյուս ծնողների և ոստիկանության բոլոր այն ծառայողների միջև, որոնք «Եռաբլուր»-ում բերման են ենթարկել ծնողներին։ Հատկանշական է, որ ՔԿ-ին տևական ժամանակ, իբր, չէր հաջողվում նույնականացնել ոստիկանության ծառայողներին, թեև վերջիններիս գործողությունները հստակ արձանագրված էր նաև տեսագրություններով։ Ի վերջո, իրավապահներին հաջողվել է նույնականացնել ոստիկաններին, հարցաքննել նրանց։ Ոստիկանության ծառայողներն այս պահին ունեն վկայի կարգավիճակ։ Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: ![]() |
«Թե ի՞նչ են ցանկանում բռնագանձել մահացած Արամ Սիմոնյանից, անհայտ է». Կարեն Հեքիմյան
4418:06Պեմզաշենում դաժանաբար սպանված ընտանիքի հայրը փակագծեր է բացում
6017:42Հունաստանի հանրային ռադիոն անդրադարձել է Արցախի շրջափակմանը
7116:42Համացանցը ծաղրում է Արզաքանցյանի մարմնամարզությունը (տեսանյութ)
9915:48«Գուրգեն Արսենյանի երեկվա հայտարարությունն անբարո է». Ժաննա Ալեքսանյան
10515:18Համացանցի հումորային արձագանքը (լուսանկար)
12115:00