Հայաստանը պատրաստ է վավերացնել Պարսից ծոց-Սև ծով միջանցքի գործարկման համաձայնագիրը
Հայաստանը պատրաստ է վավերացնել «Պարսից ծոց-Սև ծով» միջազգային տրանսպորտային միջանցքի գործարկման մասին համաձայնագիրը՝ Հանրապետության օրենսդրությանը համապատասխան: Ներկայում նախագծի մասնակիցները սպասում են, թե երբ Իրանը՝ տվյալ նախագծի գաղափարի հեղինակը, կհայտարարի համաձայնագրի ստորագրման ամսաթիվը: Այս մասին Sputnik Արմենիայի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։ «Պարսից ծոց-Սև ծով» ՄՏՄ-ի նախագիծը ենթադրում է չընդհատվող երթուղի, որը Դելին և Թեհրանը կապում է Եվրոպայի հետ Երևանի և Թբիլիսիի միջոցով, մուլտիմոդալ փոխադրումներով։ ՄՏՄ-ի գաղափարը Իրանն առաջին անգամ հնչեցրել էր 2016 թվականին, նախագծին միացել էին Հայաստանը, Բուլղարիան, Վրաստանը, Հունաստանը։ Այս ընթացքում աշխատանքային խմբերի վեց հանդիպում է անցկացվել (երկուական անգամ Իրանում և Բուլղարիայում, մեկական անգամ՝ Վրաստանում և Հայաստանում)։ «Հուսով ենք՝ Հնդկաստանը ևս կհետաքրքրվի Պարսից ծոց-Սև ծով միջանցքով», - ասել է Արարատ Միրզոյանը։ Գերատեսչությունում հիշեցրել են, որ վերջին անգամ նախագծի մասնակից երկրների, մասնավորապես Հայաստանի, Իրանի և Բուլղարիայի պատվիրակությունները հավաքվել են 2022 թվականի ապրիլի 6-7-ը Սոֆիայում՝ նախագծի համաձայնեցման փորձագիտական խմբի վեցերորդ նիստին: «Նիստի ընթացքում պատվիրակությունները ստորագրել են 6-րդ նիստի արձանագրությունը, որում ամրագրվել է, որ «Պարսից ծոց-Սև ծով» տրանսպորտային միջանցքի ստեղծման համաձայնագրի նախագծի վերջնական տարբերակը պատրաստ է»,-նշվում է գերատեսչության պատասխանում։ Երևանը ներկայացրել է «Պարսից ծոց-Սև ծով» միջանցքի շուրջ 6-րդ հանդիպման մանրամասները: Իրանական կողմը դիվանագիտական խողովակներով վեցերորդ նիստի արձանագրությունը և նախագծի վերջնական տարբերակը համաձայնեցման է ուղարկել տրանսպորտային միջանցքի մասնակից մյուս երկրներին՝ Վրաստանին և Հունաստանին։ Այդ երկրների ներկայացուցիչները պետք է այն ստորագրեին մինչև մայիսի 31-ը։ Պատասխան ստանալուց հետո Իրանը պետք է մյուս պետություններին տեղեկացներ արդյունքների մասին։ «ԻԻՀ-ից դեռևս տեղեկատվություն չի ստացվել։ Բոլոր երկրների կողմից համաձայնագրի վերջնական տարբերակի համաձայնեցումից հետո «Միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքի պահանջներին համապատասխան կիրականացվի համաձայնագրի ստորագրման գործընթացը»,-նշել են գերատեսչությունում։ Նշենք, որ համաձայնագրի վավերացումից հետո կստեղծվի համակարգող մարմին/ կոմիտե, որը կզբաղվի մաքսային և հարկային ընթացակարգերի կանոնակարգի մշակմամբ։ Միջազգային տրանսպորտային միջանցքը Հայաստանին թույլ կտա դիվերսիֆիկացնել մատակարարումները, ազատորեն օգտվել Իրանի նավահանգիստներից, դառնալ կարևոր տարանցիկ հանգույց։ ՀՀ–ն ու Իրանը պատրաստվում են ավարտին հասցնել «Պարսից ծոց-Սև ծով» միջանցքի համաձայնագիրը Սակայն միայն քաղաքական կամքը բավարար չէ։ Հայկական կողմը պետք է լուծի իր լոգիստիկ և ենթակառուցվածքային խնդիրները։ Մասնավորապես՝ կարճ ժամանակում ավարտին հասցնի երկրի հարավը հյուսիսին կապող ավտոմոբիլային ճանապարհի շինարարությունը։ |
Մասքը հայտարարել է, որ F-35 արտադրողներն ապուշ են
249Երեկ, 22:12«Դիմել եմ Կառավարությանը՝ օրենքի ուժի մեջ մտնելու ժամկետը հետաձգելու համար». Մեսրոպ Առաքելյան
92Երեկ, 11:30Finnair-ը կչեղարկի 300 չվերթ՝ օդաչուների գործադուլի պատճառով
47524.11.2024, 19:36Սպանդանոց չկա, բայց Թավշուտի բնակչին տուգանում են, անասունների միսն էլ տանում՝ այրելու
16623.11.2024, 22:42Սիմիդյանի նախարարությունը չի կարողացել ապահովել Սևանա լճի հետ կապված աշխատանքների կազմակերպումը. «Ժողովուրդ» (լուսանկար)
20722.11.2024, 09:36«Պարզաբանում՝ «Հարկային օրենսգրքի» փոփոխությունների վերաբերյալ»․ Բաբկեն Թունյան
23721.11.2024, 22:06