«Ռուսաստանը հայկական գյուղատնտեսական արտադրանքը կփոխարինի ադրբեջանականով». Բորիս Տիտով
![]() Ռուսաստանը կարող է ներմուծվող հայկական գյուղատնտեսական արտադրանքի մի մասը փոխարինել Ադրբեջանից մատակարարվող ապրանքներով։ Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Բորիս Տիտովը։ «Ռուսաստանը հայկական գյուղատնտեսական արտադրանքը կփոխարինի ադրբեջանականով։ Ադրբեջանը ի վիճակի է ռուսական շուկային առաջարկել զգալիորեն ավելի շատ գյուղատնտեսական արտադրանք, քան Հայաստանը»,- ասել է Տիտովը «Սպուտնիկ Ադրբեջան» գործակալությանը տված հարցազրույցում։ Նրա խոսքով՝ Ադրբեջանի գյուղատնտեսական ոլորտն ունի անհրաժեշտ ներուժ՝ ռուսական շուկա արտահանումը մեծացնելու համար։ Սա ենթադրում է արտահանման ծավալների մեծացման և թափուր տեղերը լրացնելու հնարավորություն՝ ընդլայնելով արտադրությունն ու լոգիստիկ հնարավորությունները։ Կրեմլը նախկինում նշել էր, որ Հայաստանը չի արձագանքել Ռուսաստանի կողմից լոլիկի ներմուծումը սահմանափակելու որոշմանը։ Ռուսաստանի կարգավորող մարմինները սահմանափակող միջոցներ են կիրառել մի շարք բանջարեղենային արտադրանքի նկատմամբ։ Գրում է rosbalt.ru-ն։ «Ռոսսելխոզնադզորը» նշել է, որ Հայաստանից ստացված որոշ գյուղատնտեսական արտադրանքներ չեն համապատասխանում ներկայիս պահանջներին։ Այն նաև կարծիք է հայտնել, որ հանրապետության համապատասխան մարմինները լիովին չեն կարգավորում ոլորտը՝ գյուղատնտեսության կառավարման կառուցվածքի փոփոխություններից հետո։ |

«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
141Երեկ, 15:36
«Եթե գազի գինը թանկանա, էլեկտրաէներգիան ինչքա՞ն կթանկանա»․ լրագրողը՝ Մեսրոպ Մեսրոպյանին (տեսանյութ)
154Երեկ, 14:24
«Գևորգ Պապոյանն է աշխարհից կտրվել 2 անգամ»․ Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
127Երեկ, 13:18
«Անցած տարի մենք ավելի քան 2 անգամ աշխարհից արագ ենք զարգացել»․ Գևորգ Պապոյան (տեսանյութ)
130Երեկ, 13:00
«Եթե ԵԱՏՄ-ից դուրս գանք, 30 տոկոս գազի մաքսատուրք կարող է ավելանալ»․ Գևորգ Պապոյան (տեսանյութ)
146Երեկ, 12:30
«Փաշինյանը նենց էր ձուկը նկարագրում՝ յուղոտ, զզվելի, որ ձկան կարիքս լատվիական շպրոտներով էի բավարարում». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
121Երեկ, 11:24
