«ԱՊՀ դիտորդները ճնշման են ենթարկվել ընտրատեղամասում»․ Մարկինա
![]() Անհայտ անձինք պահանջել են, որ ԱՊՀ առաքելության դիտորդները ոչնչացնեն Արմավիրի մարզում գտնվող ընտրատեղամաս այցելության արձանագրությունը, РИА Новости-ին հայտնել է Ռուսաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ Լյուդմիլա Մարկինան, ով ԱՊՀ առաքելության դիտորդական խմբի կազմում էր։ «Մենք կազմում ենք արձանագրություններ՝ առաքելության աշխատանքի շրջանակում հայտնաբերված թերությունների և խախտումների մասին… Խախտում հայտնաբերելով՝ նրանք (դիտորդները — խմբ.) լրացրել են արձանագրություն։ Տեղամասային հանձնաժողովի գործընկերները դա տեսել են, պատնեշ են կազմել և պահանջել ոչնչացնել այդ արձանագրությունները»,- ասել է Մարկինան։ Մարկինան նշել է, որ դիտորդական առաքելության անդամները հրաժարվել են ոչնչացնել փաստաթուղթը, քանի որ կատարում էին իրենց պարտականությունները իրենց լիազորությունների շրջանակներում։ Մինչդեռ, ընտրատեղամասում ներկա ոստիկանությունը չի միջամտել միջադեպին։ Նրա խոսքով՝ միջադեպը տեղի է ունեցել Հայաստանի Արմավիրի մարզում, որտեղ 16/25 ընտրատեղամասում առաքելության ներկայացուցիչները հայտնաբերել են որոշ թերություններ և դրանց վրա հրավիրել ընտրական հանձնաժողովի անդամների ուշադրությունը։ |

«Ընդդիմությունը կարծիք ունի այնքանով, որքանով կարծիք ունեն Բաքուն և Մոսկվան»․ Մարիա Կարապետյան
9702:06
«Ե՛վ Արևմուտքը, և՛ Ադրբեջանը Փաշինյանի դեմ զորեղ կոմպրոմատներ ունեն»․ Լևոն Ջավախյան
7900:54
Չինաստանում կկայանա ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպումը
14900:36
«Թոշակառուների հաշվին քաղաքականություն խաղալն ամոթ է»․ Հրայր Կամենդատյան
9400:06
«Փաշինյանը փորձելու է ռուսամետներին բերել, Արմեն Գրիգորյանին «տալ», և իր ընդդիմությունն ունենալ»․ Նինա Կարապետյանց (տեսանյութ)
99Երեկ, 23:48
«Պաշտոնանկ լինելուց հետո իրենց հռչակում են ընդդիմադիր՝ կարծելով, թե դա իրենց մաքրագործում է»․ Ոսկան Սարգսյան
115Երեկ, 23:18
