Ռուսաստանը փակում է շուկան, կառավարությունը երկարացնում է վարկերի ժամկետները․ «Ժողովուրդ»
![]() Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացել է, որ Էկոնոմիկայի նախարարությունը շրջանառության մեջ է դրել կառավարության որոշման նախագիծ, որով նախատեսվում է մեղմել այն ֆինանսական բեռը, որը վերջին շաբաթներին ռուսական շուկայի սահմանափակումների հետևանքով ծանրացել է հայկական ջերմատնային տնտեսությունների վրա։ • գործող 12-ամսյա արտոնյալ ժամկետը երկարացնել մինչև 18 ամիս, • փոփոխությունները տարածել նաև արդեն իսկ գործող վարկային պայմանագրերի վրա՝ հետադարձ ուժով։ Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ 2026 թվականի մայիսի 1-ի դրությամբ ծրագրի շրջանակում կնքվել է 20 պայմանագիր՝ 91.45 հեկտար ջերմատնային տնտեսություններ ստեղծելու համար, իսկ միայն այս տարի կնքվել է ևս մեկ պայմանագիր՝ 5.116 հեկտար նոր ջերմատուն հիմնելու նպատակով։ Հանրային քննարկման ներկայացված նախագծի վերաբերյալ արդեն հնչել է նաև առաջարկ։ Քաղաքացի Լևոն Աղաջանյանը առաջարկել է ծրագրում ներառել դրույթ, որով շահառուները հնարավորություն կունենան մեկ անգամ վերաֆինանսավորել իրենց վարկերը՝ դրանք տեղափոխելով մեկ բանկից կամ ֆինանսական կազմակերպությունից մյուսը՝ պահպանելով պետական սուբսիդավորումը։ Այս առաջարկի վերաբերյալ առայժմ պաշտոնական դիրքորոշում չի հրապարակվել։ |

«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
141Երեկ, 15:36
«Եթե գազի գինը թանկանա, էլեկտրաէներգիան ինչքա՞ն կթանկանա»․ լրագրողը՝ Մեսրոպ Մեսրոպյանին (տեսանյութ)
154Երեկ, 14:24
«Գևորգ Պապոյանն է աշխարհից կտրվել 2 անգամ»․ Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
127Երեկ, 13:18
«Անցած տարի մենք ավելի քան 2 անգամ աշխարհից արագ ենք զարգացել»․ Գևորգ Պապոյան (տեսանյութ)
130Երեկ, 13:00
«Եթե ԵԱՏՄ-ից դուրս գանք, 30 տոկոս գազի մաքսատուրք կարող է ավելանալ»․ Գևորգ Պապոյան (տեսանյութ)
146Երեկ, 12:30
«Փաշինյանը նենց էր ձուկը նկարագրում՝ յուղոտ, զզվելի, որ ձկան կարիքս լատվիական շպրոտներով էի բավարարում». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
121Երեկ, 11:24
