Հունվարի 1-ից միայն հավաստագրված բուժաշխատողները կկարողանան աշխատել առողջապահական համակարգում
1082
Չորեքշաբթի, 02 նոյեմբերի, 2022 թ., 13:12
![]() 2023 թվականի հունվարի 1-ից միայն հավաստագրված բուժաշխատողները կկարողանան աշխատել առողջապահական համակարգում, իսկ ոստիկանության, ԱԱԾ, ՊՊԾ ծառայողները կամավոր ատեստավորում կանցնեն: Այս մասին ԱԺ-ում բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Առաջիկայում կամավոր ատեստավորման համակարգ կսկսի գործարկվել Ոստիկանությունում, ԱԱԾ-ում, ՊՊԾ-ում, որի արդյունքում աշխատավարձերի կրկնապատկման պրոցես տեղի կունենա։ Դա կամավոր է լինելու, բայց հավերժ չի կարող լինել, գուցե երեք ժամկետ սահմանվի։ Եվ երեք տարվա արդյունքներով, ինչպես հունվարի մեկից առողջապահության ոլորտում հավաստագրում չունեցողը չի կարող աշխատել, այնպես էլ նույնը տեղի կունենա մեր մյուս ծառայություններում»,- նշեց վարչապետը: |

«Ու այսպիսի տվյալների վրա պետք է կառուցվի՞ ապահովագրությունը»․ Անուշ Պողոսյան
9316:18
Նյու Յորքում 15,000 բուժքույր գործադուլ է հայտարարել (տեսանյութ)
317Երեկ, 23:38
«Ինչո՞ւ հայկական արտադրության դեղը որակյալ չէ»․ Ոսկան Սարգսյան
112Երեկ, 16:12
«ՀՀ-ում շարունակվում են շրջանառվել գրիպի Ա տեսակի H3N2 ենթատեսակի հարուցիչները»․ ՀՎԿԱԿ
132Երեկ, 12:12
«Սոցփաթեթի շահառուների համար այլևս պարտադիր չէ կանխարգելիչ բուժզննումը». ՀՀ ԱՆ
20011.01.2026, 15:06
«Անգամ ամենաանմեղ թվացող կատակները կարող են վտանգավոր լինել»․ Հայկ Քոչարյան
12309.01.2026, 12:30
