Կթույլատրվի դեղերի արտաքին գովազդը
![]() Կառավարության այսօրվա նիստում ընդունվել է Դեղերի գովազդի վերաբերյալ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը։ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն այն հիմնավորել է հետևյալ կերպ․ «Գործող օրենսդրությամբ արգելված է դեղերի արտաքին գովազը, իսկ դեղերի գովազդի մյուս տեսակները թույլատրվում են. նման կարգավորման տրամաբանությունն ու հիմնավորումը շատ թույլ է՝ հաշվի առնելով, որ արտաքին գովազը որպես տեղեկատվության ներկայացման հարթակ, շատ ավելի նեղ շրջանակ է ընդգրկում, քան, օրինակ, հեռուստագովազը, և ուսումնասիրությունների արդյունքում գիտենք, որ հեռուստագովազդի միջոցով տեղեկատվությունը հասնում է 27․8 տոկոս սպառողներին, համացանցի միջոցով՝ 1․9 տոկոսին, արտաքին գովազդի միջոցով՝ 1․4 տոկոսին։ Վերջին ժամանակներում արտաքին գովազդի շուկայում կատարված փոփոխությունների արդյունքում կտրուկ նվազել է արտաքին գովազդի ոլորտում աշխատող ընկերությունների հասույթը, և այդ նվազումը գնահատվում է մինչև 30 տոկոս: Մենք արգելել էինք շահումով խաղերի, կազինոների գովազդը, որի արդյունքում ընկերությունները լուրջ խնդրիրներ ունեն։ Այս փոփոխությամբ փորձում ենք ստեղծել հավասար միջավայր գովազդակիր ընկերությունների միջև, թույլ տալ, որ դրանք ավել գումար աշխատեն։ Դա ընդհանրապես չի ազդի դեղերի գների վրա, որովհետև խոշոր դեղագործական ընկերություններն արդեն հատկացված մարքեթինգային բյուջե ունեն»։ |

«Մանկական մահացությունը ՀՀ-ում շարունակում է մնալ կայուն բարձր մակարդակի վրա»․ Անուշ Պողոսյան (լուսանկար)
10412.02.2026, 10:30
«Պետությունը պարտավոր է ապահովել դեղորայքի մատչելիությունը»․ Մհեր Մելքոնյան
11911.02.2026, 14:24
«Տեղյա՞կ եք՝ ինչ է կատարվում ԲԿ-ներում․ բժիշկները բացահայտ փող են ուզում վիրահատության համար»․ լրագրողը՝ Անահիտ Ավանեսյանին (տեսանյութ)
14911.02.2026, 13:00
«Չկա՞ մտավախություն, որ տարվա 2-րդ կիսամյակին գումարը կսպառվի»․ լրագրողը՝ Անահիտ Ավանեսյանին (տեսանյութ)
15011.02.2026, 12:06
Անահիտ Ավանեսյանի ասուլիսը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
8111.02.2026, 11:18
Սուր շնչառական վարակներով պայմանավորված իրավիճակը՝ ՀՀ-ում
10909.02.2026, 14:36
