«Մոտ ապագայում ստորագրվող կապիտուլյացիայի հետ հանրության մեծամասնությունն արդեն հաշտ է». Արսեն Ջուլֆալակյան
Նախկին պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արձանագրենք. փաստորեն, դե ֆակտո առկա, դե յուրե մոտ ապագայում ստորագրվող կապիտուլյացիայի հետ հանրության ծանրակշիռ մեծամասնությունն արդեն հաշտ է, պայքարելու այլևս կարիք չի տեսնում: Քաղաքական ուժերին էլ անդրադառնալու իմաստ չկա: Հիմա արդեն ակտիվ քննարկվում է, թե կապիտուլյացիայի ո՞ր տարբերակն ընտրենք՝ ամերիկակա՞նը, ռուսակա՞նը, թե մեկ ուրիշը, որ կարող է առաջարկվել: Ընդ որում՝ տարբեր հայտնի արկածախնդիրներ/պատեհապաշտներ/տխմարներ, որոնց, ցավոք սրտի, այդ նույն հանրությունը հայտնի է դարձրել, ակտիվորեն պայքարում են ամերիկական տարբերակի համար՝ զուտ մեկ նպատակով, որ կապիտուլյացիան ստորագրող ազգակործան պատուհասը մնա իշխանության, և շարունակվի վակխանալիան: Իսկ թե որ տարբերակով, ինչ է հանձնվում, ի՞նչ վիճակում է հետո հայտնվելու Հայաստանը, Արցախը, տեղի 100.000-ից ավելի մեր հայրենակիցները, ինչպիսի նոր ռիսկեր են առաջանալու՝ մեծ հաշվով նրանցից ոչ մեկին էլ չի հետաքրքրում: Բացառիկ ենք նաև այդ առումով: Մի ամբողջ ժողովուրդ՝ իշխանության առաջնորդությամբ պայքարում է նախընտրած կապիտուլյացիային հասնելու համար... Նորից ընդգծեմ: Ստորագրվելիք փաստաթուղթը Հայաստանի կապիտուլյացիան է, այլ ոչ հաշտության/խաղաղության պայմանագիր, ինչպես որ ներկայացվում է կոնկրետ շրջանակաների կողմից: Հ. Գ. Քաղտեխնոլոգիաների էֆֆեկտը. թե ինչպես դարեր շարունակ և վերջին 2 տարին անընդհատ քեզ մորթող պետությունը «ձեռքի թեթև շարժումով» դառնում է ընդունելի, ոչ թշնամական: «Արցախը Հայաստան է և վերջ»-ից դեպի լավագույն կապիտուլյացիա... Ամեն ինչ օրինաչափ է»: Աղբյուրը` Արսեն Ջուլֆալակյան |
«Նիկոլը չի հասկանում պատերազմի պատճառի և պատերազմի պատրվակների միջև եղած տարբերությունը». Լևոն Զուրաբյան (տեսանյութ)
7901:48«Երեկվա միջադեպի պատասխանատուն Փաշինյանն է». Սուրեն Սուրենյանց
96Երեկ, 22:54Քաղաքացիները ստուգում են մեքենաները, որ բացահայտեն ականազերծող սակրավորներին (տեսանյութ)
97Երեկ, 18:54«Ոտքի՛, քանի չի հանձնել» գրությամբ ցուցանակ՝ Երևանի մուտքի մոտ
116Երեկ, 18:30Ապրիլի 25-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն
108Երեկ, 18:18«Որպեսզի հեղափոխությունը լինի թավշյա, պետք է ոստիկանությունը դառնա թավշյա». Տիգրան Քոչարյան
114Երեկ, 17:24