Երևան`   +13 °C
Այսօր`   Հինգշաբթի, 09 մայիսի, 2024 թ.

«ԱՄՆ-ի «դասը» մեր արևմտամետներին». Սուրեն Սուրենյանց

442
Շաբաթ, 01 հոկտեմբերի, 2022 թ., 00:30
«ԱՄՆ-ի «դասը» մեր արևմտամետներին». Սուրեն Սուրենյանց

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի գրառումը․ «ԱՄՆ-ի «դասը» մեր արևմտամետներին

ТАСС գործակալությունը հաղորդում է, որ ԱՄՆ-ի հակառուսական նոր պատժամիջոցների տակ հայտնվել են ՌԴ, Բելառուսի, Հայաստանի ու Չինաստանի տարածքում տեղակայված ընկերությունները: Խոսքը, թերևս, Հայաստանում աշխատող ռուսական կամ ռուս-հայկական բիզնեսի մասին է: Բայց սա չէ էականը, այլ այն, որ ԱՄՆ-ն, ի տարբերություն մեր շատ արևմտամետների սենտիմենտալ պատկերացումների, առաջնորդվում է ոչ թե արժեքներով կամ սենտիմենտով, այլ անում է քայլեր, որոնք բխում են իր կենսական անվտանգային ու նյութական շահերից:

Մինչ մեր էլիտայի մի մասը քծնում է ԱՄՆ-ին, մյուսները՝ Ռուսաստանին, մեր երկիրը երկու կողմից էլ հարվածներ է ստանում, իսկ ավտորիտար Ալիևը, արդյունավետ քաղաքականության շնորհիվ, կարողանում է ռազմավարական համագործակցություն ծավալել թե՛ ԱՄՆ-ի, թե՛ Ռուսաստանի հետ»: