Մահացել է Մանվել Բադեյանը
Երկարատև ծանր հիվանդությունից մահացել է ԱԺ նախկին պատգամավոր, Քուվեյթում ՀՀ նախկին դեսպան Մանվել Բադեյանը: Նրա հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա վաղը՝ հոկտեմբերի 1-ին, Կոնդի Սբ. Հովհաննես եկեղեցում: Մանվել Բադեյանը ծնվել է 1957 թվականի հունիսի 29-ին Գավառում։ 1979 թվականին ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը։ Ստացել է տնտեսագետ, մաթեմատիկոսի որակավորումը։ 1979 թվականին եղել է ՀԽՍՀ պետպլանին առընթեր տնտեսագիտության և պլանավորման Գիտահետազոտական ինստիտուտում եղել է գիտաշխատող։ 1980-1981 թվականներին ծառայել է խորհրդային բանակում։ 1981 թվականին Երևանի լուսատեխնիկական գործարանում աշխատել է տնտեսագետ։ 1982-1984 թվականներին սովորել է ԵԺՏԻ ասպիրանտուրայում։ 1984-1992 թվականներին ԵրԱԱԻ-ում աշխատել է ավագ դասախոս։ 1992-1995 թվականներին եղել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր կառավարման և տնտեսական բարեփոխումների ինստիտուտում բաժնի վարիչ, փոխտնօրեն։ 1995-1999 թվականներին եղել է «Եվրոստան-Ույուտ» ձեռնարկության հիմնադիր տնօրեն։ 1999-2003 թվականներին եղել է Ազգային Ժողովի պատգամավոր («Միասնություն» դաշինքի համամասնական ընտրացուցակով)։ Եղել է Ազգային Ժողովի ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ։ Եղել է «Միասնություն» խմբակցության անդամ։ 2003 թվականի մայիսի 25-ին ընտրվել է Ազգային Ժողովի պատգամավոր ՀՀԿ համամասնական ընտրացուցակով։ Եղել է Ազգային Ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ։ |
«Այսօր որևէ մեկը չի խոսում թուրքերի կողմից զավթված մեր սեփականության մասին». Տիգրան Պետրոսյան
7403:06«Աննային մուծվում էին նաև, երբ նա «Հայկական ժամանակ» թերթի լրագրող էր». Նարինե Կիրակոսյան
8702:18Դերասան Արման Նավասարդյանը Կիրանցում է (տեսանյութ)
8800:54«Հարյուրավոր մեր քաղաքացիներ իրենց վկայականները ձեռքներն սպասում են ձեզ, այ ըտեղ վեր ընգած ոչմիբաներ». Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)
8800:48«Ազգ, որին համառորեն փորձում են դարձնել մաթևոսյանական հանճարով նկարագրված կով». Արմեն Աշոտյան
9300:24«Կիրանցում մարդկանց մի մասն իրենց երեխաներին հանել է գյուղից». Գոհար Վարդանյան
9000:18