Ինչո՞ւ է նորից «պետպատվերը» սպառվել․ «Փաստ»
![]() «Փաստ» օրաթերթը գրում է. «Վերջին շրջանում խմբագրությանը հաճախ են դիմում քաղաքացիներ՝ դժգոհելով, թե այս կամ այն ԲԿ-ում իրենց տեղեկացնում են, որ «պետպատվերը սպառվել է»: Ի մասնավորի, օրերս մեզ տեղեկացրեցին, որ «Արաբկիր» ԲԿ-ում երեխաների բժշկական խորհրդատվության համար առաջնային բուժհաստատություններից բերված ուղեգրերը չեն «գործում». քաղաքացիներին ասվել է, որ մինչև դեկտեմբերի 16-ը «պետպատվեր» այս գծով չի լինելու: Ստացվում է՝ որքան էլ երեխայի վիճակը ծանր լինի, ծնողը կա՛մ պիտի հերթագրվի դեկտեմբերի 16-ից հետո, կա՛մ վճարի, ասենք, 10 հազար դրամ զուտ խորհրդատվության համար: Ըստ մեզ դիմած քաղաքացիների, նույն վիճակն է նաև այլ ԲԿ-ներում: «Փաստը» դիմել է առողջապահության նախարարություն՝ հասկանալու, թե ինչո՞ւ է նման վիճակ, ինչո՞ւ է տարվա կեսերին արդեն սպառվել պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման ֆինանսավորումը: Առողջապահության նախարարությունից ստացել ենք կոնկրետություն չպարունակող, տվյալ պահին առկա վիճակի հետ կապված հարցը ուղղակիորեն շրջանցող, ընդհանրական պատասխան, որն ընդամենը հղում է կառավարության որոշմանը և ոչ ավելին: Այդուամենայնիվ, ԱՆ պատասխանը ներկայացնում ենք ստորև՝ եզրահանգումները թողնելով ընթերցողին. «Համաձայն ՀՀ կառավարության 2004 թվականի մարտի 4-ի «Պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման մասին» N318-Ն որոշման (այսուհետ Որոշում) պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման ֆինանսավորումը կատարվում է սահմանափակ բյուջեի սկզբունքով»: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: |

«Ու այսպիսի տվյալների վրա պետք է կառուցվի՞ ապահովագրությունը»․ Անուշ Պողոսյան
9316:18
Նյու Յորքում 15,000 բուժքույր գործադուլ է հայտարարել (տեսանյութ)
317Երեկ, 23:38
«Ինչո՞ւ հայկական արտադրության դեղը որակյալ չէ»․ Ոսկան Սարգսյան
112Երեկ, 16:12
«ՀՀ-ում շարունակվում են շրջանառվել գրիպի Ա տեսակի H3N2 ենթատեսակի հարուցիչները»․ ՀՎԿԱԿ
132Երեկ, 12:12
«Սոցփաթեթի շահառուների համար այլևս պարտադիր չէ կանխարգելիչ բուժզննումը». ՀՀ ԱՆ
20011.01.2026, 15:06
«Անգամ ամենաանմեղ թվացող կատակները կարող են վտանգավոր լինել»․ Հայկ Քոչարյան
12309.01.2026, 12:30
