«Քոչարյանը երկիրը ցնցումների տանող շարժում է մեկնարկում». Արման Բաբաջանյան
![]() ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հայաստանի առջև երկու խոշոր մարտահրավեր կա՝ արտաքին և ներքին։ ԱՄՆ-ի, ուժային այլ կենտրոնների հետ համագործակցությունը կարող է դառնալ Ադրբեջանին զսպելու միջոց։ Ո՞վ է չեզոքացնելու ներքին սպառնալիքը։ Քոչարյանը երկիրը ցնցումների տանող շարժում է մեկնարկում՝ շատ լավ հասկանալով, որ չունի հանրային աջակցություն և վստահություն։ Նրա հետ հանցակից ԱԳ նախարար Օսկանյանն օրերս հանդես եկավ հակիրճ վերլուծությամբ, որի եզրահանգումը հետևյալն էր՝ Հայաստանը նոր բանակցողի կարիք ունի՝ անթաքույց ակնարկելով, որ պետք է սկսել գործող իշխանության հեռացման գործընթաց։ Ինչի՞ վրա է նոր շարժման դրոշը վերցնելու պատրաստակամություն հայտնած Քոչարյանի հույսը, եթե ոչ երկրում քաոս, սպանություններ, ահաբեկչություն տարածելը։ Քոչարյանն ընդունակ չէ քաղաքական ազնիվ պայքար մղել։ Երկիրը ներսից պայթեցնելու ոհմակի նոր ծրագիրը պետք է բնում խեղդել։ Նոր դատախազ ունեք, կամք ունեցեք, որ մեր ուշադրությունը կենտրոնացնենք արտաքին սպառնալիքները չեզոքացնելու վրա»։ Աղբյուրը` Արման Բաբաջանյան |

«Մանկական մահացությունը ՀՀ-ում շարունակում է մնալ կայուն բարձր մակարդակի վրա»․ Անուշ Պողոսյան (լուսանկար)
10412.02.2026, 10:30
«Պետությունը պարտավոր է ապահովել դեղորայքի մատչելիությունը»․ Մհեր Մելքոնյան
11911.02.2026, 14:24
«Տեղյա՞կ եք՝ ինչ է կատարվում ԲԿ-ներում․ բժիշկները բացահայտ փող են ուզում վիրահատության համար»․ լրագրողը՝ Անահիտ Ավանեսյանին (տեսանյութ)
14911.02.2026, 13:00
«Չկա՞ մտավախություն, որ տարվա 2-րդ կիսամյակին գումարը կսպառվի»․ լրագրողը՝ Անահիտ Ավանեսյանին (տեսանյութ)
15011.02.2026, 12:06
Անահիտ Ավանեսյանի ասուլիսը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
8111.02.2026, 11:18
Սուր շնչառական վարակներով պայմանավորված իրավիճակը՝ ՀՀ-ում
10909.02.2026, 14:36
