Շախմատի ԵԱ-ի 7-րդ տուրում հաղթանակ է տոնել միայն Էլինա Դանիելյանը
![]() Հայաստանը ներկայացնող շախմատիստները շարունակում են ելույթները Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում: Չեխիայի մայրաքաղաք Պրահայում ընթացող Եվրոպայի շախմատի կանանց անհատական առաջնությունում կայացել են 7-րդ տուրի պարտիաները: Հայաստանի ներկայացուցիչներից հաղթանակ է տոնել միայն Էլինա Դանիելյանը: Իրենց պարտիաները ոչ-ոքի են ավարտել Մարիա Գևորգյանը, Աննա Սարգսյանը և Լիլիթ Մկրտչյանը: Պարտություն են կրել Մարիամ Մկրտչյանը և Սուսաննա Գաբոյանը: Այժմ Մարիա Գևորգյանն ունի 5,5 միավոր և առաջատարին զիջում է կես միավորով: 5-ական միավոր ունեն Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Աննա Սարգսյանը: Եվրոպայի անհատական առաջնությանն այս տարի մասնակցում են 125 շախմատիստուհիներ: Մրցաշարն անցկացվում է շվեյցարական մրցակարգով և բաղկացած է 11 տուրից: Առաջնությունը մեկնարկել է օգոստոսի 20-ին և կեզրափակվի 31-ին: |

Ուշիի ավտովթարի զոհ է դարձել Եվրոպայի չեմպիոն Էրիկ Մխոյանը
164Երեկ, 19:06
Ռոնալդուն հայտնել է Պորտուգալիայի հավաքականում իր կարիերան ավարտելու մասին (տեսանյութ)
342Երեկ, 17:43
Բրազիլիայում ֆուտբոլային հանդիպման ժամանակ մրցավարը 53 կարմիր քարտ է ցույց տվել (տեսանյութ)
316Երեկ, 14:37
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի արտահերթ ժողովը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
11304.11.2026, 12:20
Հրաձիգ Էլմիրա Կարապետյանը՝ աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
17203.11.2026, 21:00
Նորվեգիայի հավաքականը դարձավ առաջինը, որ հրաժարվեց Ռուսաստանի դեմ խաղից
36503.11.2026, 18:07
