Սոմալիում ահաբեկիչների կողմից գրավված հյուրանոցից ազատ է արձակվել 106 մարդ, կան զոհեր
![]() Սոմալիի անվտանգության ուժերը ազատ են արձակել 106 մարդու Մոգադիշոյի «Հայաթ» հյուրանոցից, որը գրավել էին զինյալները։ Այս մասին կիրակի հայտնել է Al-Arabiya հեռուստաալիքը։ Ազատագրվածների թվում կան երեխաներ և կանայք։ Միաժամանակ, գրոհայինների հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 21-ի, հեռուստաալիքին նման տվյալներ է տրամադրել Սոմալիի առողջապահության նախարարությունը։ Այլ աղբյուրների համաձայն՝ զոհերի թիվը կազմում է մոտ 40 մարդ։ Ուրբաթ երեկոյան հյուրանոց են ներխուժել «Ալ-Քաիդա» ահաբեկչական կազմակերպությանը մոտ կանգնած «Ալ-Շաբաբ» խմբավորման զինյալները։ Տեղի լրագրողները հայտնել են, որ ազատման գործողությանը մասնակցել են գրոհային անօդաչու սարքեր։ Նշվում է նաև, որ հյուրանոցի գրավման ժամանակ Սոմալիում եղել են հայտնի քաղաքական գործիչներ, ինչպես նաև երկրի խորհրդարանի անդամներ։ |

«Սենսեյ Անդո» մականվամբ տղամարդը Այնթապի մարզասրահում ռետինե խողովակով հարվածել է 11-ամյա տղային
5609:57
Հորմուզի նեղուցում լցանավ է հրդեհվել
254Երեկ, 21:13
Ցուցարարներն ավերածություններ են կատարել Մարսելի և Լիլի քաղաքապետարաններում
361Երեկ, 19:42
Անչափահասները Դավիթաշենում հրկիզել են սպորտային ակումբի էլեկտրական սնուցման համակարգը
197Երեկ, 17:24
Թուրքիայում աշակերտներ տեղափոխող ավտոբուս է վթարի ենթարկվել
342Երեկ, 16:00
Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի
135Երեկ, 11:48
