Երևան`   +16 °C
Այսօր`   Շաբաթ, 27 ապրիլի, 2024 թ.

«Ժողովրդավարությո՞ւն, թե՞ դեպի անձի պաշտամունք»․ Ավետիք Իշխանյան

414
Ուրբաթ, 19 օգոստոսի, 2022 թ., 01:18
«Ժողովրդավարությո՞ւն, թե՞ դեպի անձի պաշտամունք»․ Ավետիք Իշխանյան

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի գրառումը․ «ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒ՞Ն, ԹԵ՞ ԴԵՊԻ ԱՆՁԻ ՊԱՇՏԱՄՈՒՆՔ
Առաջին ահազանգը կառավարության որոշմամբ «Անտարես» հրատարակչությանը բռնապետիկի «հանճարեղ» ասույթի գովազդման ֆինանսավորումն էր։
Երկրորդը՝ բռնապետիկի ծննդավայրում նրա արձանի տեղադրումը։
Երրորդը՝ մաքսատան աշխատողին նվաստացումը, քանի որ նա զգաստ չէր կանգնել բռնապետիկին տեսնելիս։
Չորրորդը՝ բռնապետիկի նկարների պարտադիր ներկայությունը իշխանության գրասենյակներում։
Հինգերորդը՝ կառավարության նիստերին բռնապետիկի ուշացումով հայտնվելուն պես անդամների զգաստ ոտքի կանգնելը։
Վեցերորդը՝ տարբեր սպորտային մրցումները՝ «վարչապետի գավաթ» անվան տակ։
Շարունակելի․․․
Հետաքրքիր է, ի՞նչ են մտածում այս ամենի մասին իրենց քաղհասարակություն անվանողները»։

Աղբյուրը`   Ավետիք Իշխանյան