Երևան`   +6 °C
Այսօր`   Երեքշաբթի, 19 մարտի, 2024 թ.

«Ի՞նչ կանեի, եթե ես լինեի վարչապետ»․ Տիգրան Ուլիխանյան

529
Չորեքշաբթի, 17 օգոստոսի, 2022 թ., 23:15
«Ի՞նչ կանեի, եթե ես լինեի վարչապետ»․ Տիգրան Ուլիխանյան

ՊՎԾ նախկին պետ, նախկին պատգամավոր Տիգրան Ոլիխանյանը գրում է. «Կառավարությունը քաղաքացիներին չի կարող զերծ պահել բոլոր ռիսկերից, և այդպիսի պահանջ դնելը կառավարության առջև արդար չէ։ Բայց Կառավարությունը կարող է և պարտավոր է իր իմացած ռիսկերի մասին տեղյակ պահել քաղաքացիներին (թույլատրելիության սահմանում)։

Ի՞նչ կանեի, եթե ես լինեի Վարչապետ.
Տեսչական և այլ վարչարարություն իրականացնող բոլոր մարմիններին կհանձնարարեի, որ որևէ տարածքում անվտանգության որևէ բաղադրիչի (հիգիենիկ, հրդեհային և այլն) հայտնաբերման դեպքում, ոչ միայն վարչական ակտ կազմվի, այլ այդ մասին կարմիր գույնի մեծ տեղեկատվական ցուցանակ տեղադրվի վտանգի խոցման գոտու պարագծով, բոլոր մուտքերի մոտ (այս ցուցանակը ինքնակամ հանելու կամ վնասելու գործողությունը Քր. Օր.-ով սահմանել, որպես ծանր հանցագործություն)։ Սա կլուծի 2 խնդիր՝
ա՝ մարդիկ տեղեկացված կլինեն ռիսկի մասին և դրանով կկիսեն հետևանքի համար պատասխանատվությունը,
բ՝ այդ ցուցանակը հանելու համար մասնավոր անձինք ՍԵՓԱԿԱՆ ՇԱՀԻՑ դրդված հնարավորինս ամեն ինչ կանեն օր առաջ այդ ցուցանակը հեռացնելու համար, պետության լրացուցիչ վարչարարության անհրաժեշտությունը կնվազի»։