Պայթյուն Քաբուլի մզկիթում, կան տասնյակ զոհեր
1944
Չորեքշաբթի, 17 օգոստոսի, 2022 թ., 21:48
![]() Առնվազն 20 մարդ է զոհվել, 40-ը վիրավորվել է չորեքշաբթի օրը Քաբուլի հյուսիս-արևելքում գտնվող մզկիթում տեղի ունեցած պայթյունի հետևանքով: Այս մասին հայտնում է Al Jazeera հեռուստաալիքը՝ վկայակոչելով Աֆղանստանի ուժային կառույցների աղբյուրին։ Չորեքշաբթի ավելի վաղ աֆղանական TOLOnews հեռուստաալիքը, վկայակոչելով տեղի բնակիչներին, հայտնել է, որ պայթյուն է որոտացել Քաբուլի հյուսիս-արևելքում գտնվող Խաիր Խան շրջանում։ Ինչպես ավելի ուշ պարզաբանել է Aaj News գործակալությունը, պայթյունը տեղի է ունեցել Սադիքիյա մզկիթում։ Տեղի բնակիչների խոսքով՝ լսվել են նաև կրակոցների ձայներ։ «Թալիբան» շարժման ներկայացուցիչները դեռ չեն մեկնաբանել միջադեպը։ |

Ավտոմեքենան ընկել է ձորակը, տուժածներից մեկը մահացել է
12701:12
Նոր հեղեղումներ Նեպալում. հայտարարվել է տարհանում (տեսանյութ)
17000:48
Ուկրաինայի ամենամեծ պողպատաձուլական գործարանը դադարեցրել է աշխատանքը
18600:36
Թրամփի «էներգետիկ հրադադարից» հետո Ռուսաստանը հարվածել է Ուկրաինայում գտնվող ջերմաէլեկտրակայանին և այլ օբյեկտների. կան զոհեր (տեսանյութ)
181Երեկ, 22:30
Վթարի հետևանքով մոտոցիկլավարը մահացել է
148Երեկ, 22:06
Իրանի փոխնախագահը հայտարարել է, որ միջուկային տեխնոլոգիաները պաշտպանված են ԱՄՆ-ի հարձակումներից
260Երեկ, 20:48
