«Ադրբեջանի նախարարի հայտարարությունը Հայաստանում կարծես թե ճիշտ չի ընկալվել»․ քաղաքագետ
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է. «Ադրբեջանի նախարարի այն հայտարարությունը, որ իրենք Նախիջևանի հետ Իրանով սահման ունեն, որը զարգացնում են, Հայաստանում կարծես թե ճիշտ չի ընկալվել: Դրա իմաստը տարբեր կերպ են մեկնաբանում, սակայն կարող է լինել ևս մեկ մեկնաբանություն: Թուրքիային ու Ադրբեջանին պետք է ոչ թե ուղղակի կոմունիկացիա, որն ունեն Իրանի միջոցով, այլ պետք է այլ երկրների վերահսկողությունից դուրս ճանապարհ, հետագայում այն ամբողջապես իրենց տիրապետության տակ վերցնելու համար: Այս այստեղ է այդ ճանապարհի հարցում չշտապելու պատճառը: Իրենց պետք չի հիմա մի պայմանագիր, որը վերահսկվի հայկական (իրականում՝ ռուսական) կողմից, ըստ ազգային օրենսդրության ու կանոնակարգի ու նման պայմանավորվածության տակ չեն ցանկանում ստորագրություն դնել: Ավելի լավ են համարում հարցը թողնել առկախված: Դա թողնում են հետագայում, ավելի բարենպաստ պայմանների դեպքում ամբողջությամբ այն իրենց վերահսկողության տակ վերցնելու համար, մինչ այդ իրենց ազատ համարելով որևէ պայմանավորվածություններից: Ինչը լավ հասկանում է Իրանն ու վճռական հայտարարություններ է անում այդ կապակցությամբ: Աղբյուրը` Ստեփան Դանիելյան |
«Ադրբեջանի և Հայաստանի միջև 10-12 կմ սահմանը կարելի է համարել սահմանազատված». Ալիև
001:00«Մերժում ենք միակողմանի հայտարարությունները»․ Թուրքիայի ԱԳՆ
5900:00Աննա Հակոբյանը խոժոռում է հայացքն ու երկար զայրացած նայում «Արցախը Հայաստան է» ասող լրագրողին (տեսանյութ)
103Երեկ, 19:18«Սա դասական քաղաքական հետապնդում է»․ Սուրեն Պետրոսյանի պաշտպան (տեսանյութ)
92Երեկ, 19:00«Բացառված չէ, որ Ալիևն ու Պուտինը քննարկել են «Զանգեզուրի միջանցքը»»․ ռուս քաղաքագետ
160Երեկ, 17:24ԱՄՆ Գաղտնի ծառայությունը քննարկում է ձերբակալության դեպքում Թրամփին պաշտպանելու ծրագիրը
245Երեկ, 17:00