Երևան`   +18 °C
Այսօր`   Հինգշաբթի, 29 սեպտեմբերի, 2022 թ.

«Այդպիսի բան ես տեսել եմ Լաս Վեգասի կազինոյում». Ոսկան Սարգսյան

412
Ուրբաթ, 12 օգոստոսի, 2022 թ., 20:36
«Այդպիսի բան ես տեսել եմ Լաս Վեգասի կազինոյում». Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանը լուսանկար է տարածել՝ գրառմամբ. «Բանկում, ինչպես կազինոյում, դու պարտվում ես

Այսօր՝ օգոստոսի 12-ին, «Արդշինբանկ»-ի Նոր Նորքի մասնաճյուղ մտա, որպեսզի փոքրիկ գործարք անեմ։ Էլեկտրոնային կտրոն քաշելով տեսա, որ ինձնից առաջ 40 հոգի սպասում են սպասարկման։ Մասնաճյուղի սպասարկման 12 պատուհաններից 4-5-ն էին գործում։ Կտրոնների համարները ցուցադրող էլեկտրոնային ցուցատախտակի վրա նախկինի նման տարադրամի առքուվաճառքի թվերը չեն պատկերվում։ Տարադրամի առքի և վաճառքի թվերի տարբերությունն այնքան մեծ է, որ ամոթից այն չեն ցուցադրում՝ մտածեցի ես ու տեսա, որ էլեկտրոնային ցուցատախտակի աջ, վերին եզրում ժամանակ ցույց տվող մասը փակված է։ Մեկ ժամ հերթում սպասելուց հետո հասկացա, որ ժամանակ ցույց տվող թվերը սևով փակել են, որպեսզի չզգաս, թե այդտեղ կյանքիդ որ մասն ես կորցրել։ Այդպիսի բան ես տեսել եմ 2003-ին, Լաս Վեգասի կազինոյում, ուր պատերին ժամացույց չկա, որպեսզի շարունակես պարտվել ու չզգաս, թե ինչքան ժամանակ ես կորցրել խաղատանը; Բանկն էլ է կազինո, շահում են բանկի սեփականատերը և կազինոյի տերը, պարտվողը միշտ հաճախորդն է: Մի բան էլ հավելեմ՝ տվյալ մասնաճյուղում խմելու ջրի տարա է տեղադրված, սակայն որպեսզի հաճախորդները չօգտվեն, դրան պլաստմասե բաժակներ կպցրած չէին, միայն բանկի աշխատողներն էին իրենց բաժակներով մոտենում, սառը ջուր վայելում»։

Աղբյուրը`   Ոսկան Սարգսյան