Երևան`   +11 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

Հակակոռուպցիոն դատարանի դատավորներ են նշանակվել

410
Երկուշաբթի, 08 օգոստոսի, 2022 թ., 23:24
Հակակոռուպցիոն դատարանի դատավորներ են նշանակվել

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագրեր է ստորագրել Վահե Դոլմազյանին, Վարդգես Սարգսյանին, Կարապետ Բադալյանին, Սարգիս Դադոյանին hակակոռուպցիոն դատարանի դատավորներ նշանակելու մասին:

«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2022 թվականի հուլիսի 22-ի ԲԴԽ-71-Ո-203 որոշմամբ ներկայացված առաջարկությունը՝ Վահե Դոլմազյանին նշանակել հակակոռուպցիոն դատարանի կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ վարույթներով մասնագիտացմամբ դատավոր»,- նշված է հրամանագրում:

«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2022 թվականի հուլիսի 22-ի ԲԴԽ-71-Ո-201 որոշմամբ ներկայացված առաջարկությունը՝ Վարդգես Սարգսյանին նշանակել հակակոռուպցիոն դատարանի կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ վարույթներով մասնագիտացմամբ դատավոր»,- նշված է մեկ այլ հրամանագրում:

«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2022 թվականի հուլիսի 22-ի ԲԴԽ-71-Ո-211 որոշմամբ ներկայացված առաջարկությունը՝ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կարապետ Բադալյանին նշանակել հակակոռուպցիոն դատարանի հակակոռուպցիոն քաղաքացիական գործերով մասնագիտացմամբ դատավոր»,- ասված է հրամանագրի տեքստում:

«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2022 թվականի հուլիսի 22-ի ԲԴԽ-71-Ո-210 որոշմամբ ներկայացված առաջարկությունը՝ Սարգիս Դադոյանին նշանակել հակակոռուպցիոն դատարանի կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ վարույթներով մասնագիտացմամբ դատավոր»,- նշված է հրամանագրում: