Ռուսական հրթիռները ոչնչացրել են Նիկոլաևի հումանիտար նշանակության պահեստը
![]() Ուկրաինայի Նիկոլաևի շրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Վիտալի Կիմը Twitter-ում տեսանյութ է հրապարակել, որում, ըստ նրա, ցուցադրվում է այն պահը, երբ ռուսական հրթիռները հարվածում են Նիկոլաևի մերձակայքում գտնվող հումանիտար նշանակության պահեստներին: «Առավոտյան ժամը 3-ին ռուսական զորքերը երկու հրթիռ են արձակել մեր պահեստներից մեկի ուղղությամբ, այրվել է երեխաների, ծերերի ու կարիքավորների համար նախատեսված հազարավոր տոննա սնունդ»,- գրել է նա։ Տեղի իշխանությունների տվյալներով՝ հուլիսի 21-ի գիշերը ռուս զինվորականները 7 С-300 հրթիռներ են արձակել Նիկոլաևի ուղղությամբ։ Զեկուցվել է ենթակառուցվածքային օբյեկտի, գազալցակայանի, գազատարի, պահեստի ոչնչացման և մեկ զոհի մասին։
|

Ավտոմեքենան ընկել է ձորակը, տուժածներից մեկը մահացել է
12701:12
Նոր հեղեղումներ Նեպալում. հայտարարվել է տարհանում (տեսանյութ)
17000:48
Ուկրաինայի ամենամեծ պողպատաձուլական գործարանը դադարեցրել է աշխատանքը
18600:36
Թրամփի «էներգետիկ հրադադարից» հետո Ռուսաստանը հարվածել է Ուկրաինայում գտնվող ջերմաէլեկտրակայանին և այլ օբյեկտների. կան զոհեր (տեսանյութ)
181Երեկ, 22:30
Վթարի հետևանքով մոտոցիկլավարը մահացել է
148Երեկ, 22:06
Իրանի փոխնախագահը հայտարարել է, որ միջուկային տեխնոլոգիաները պաշտպանված են ԱՄՆ-ի հարձակումներից
260Երեկ, 20:48
