Երևան`   +11 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

«Մարդիկ հարցնում են` «բանակում մի բան արվո՞ւմ ա»». Անի Սամսոնյան

516
Շաբաթ, 02 հուլիսի, 2022 թ., 02:06
«Մարդիկ հարցնում են` «բանակում մի բան արվո՞ւմ ա»». Անի Սամսոնյան

Նախկին պատգամավոր Անի Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Նախկին պատգամավոր Անի Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մարդիկ հաճախ են հարցնում՝ «բանակ մի բան արվու՞մ ա»: Դժվար է այս հարցին պատասխանել, երբ ձեռքիդ տակ չկա տեղեկատվությունը, որը մեծամասամբ պետական և ռազմական գաղտնիք է: Իսկ տարբեր անձերից և աղբյուրներից ստացած ինֆորմացիան շատ հակասական է:
Հիմա հարց. Ազգային ժողովի Պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի նիստում պետական բյուջեի 2021-ի կատարողականի քննարկման ժամանակ ընդդիմադիր պատգամավորներից ո՞ր մեկն է վերցրել ՊՆ ծախսերի գաղտնի կարմիր թղթապանակը և հարցեր տվել պաշտպանության նախարարին՝ այս մեկ տարում ինչ եք արել, ինչ եք ծախսել, ինչ եք կառուցել կամ ինչ եք փոխել բանակում:
Այդ նիստին եղել է զրո ընդդիմադիր պատգամավոր: Բյուջե կարդալիս տեսախցիկներով չեն նկարում և դա անբովանդակ ճղճղալու թեման չի:
Այստեղ են ասել՝ թավաքյալիներ»:

Աղբյուրը`   Անի Սամսոնյան