Երևան`   +14 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

«Ալրաղացի Լյովիկը» դատապարտվեց 9 տարվա ազատազրկման

487
Հինգշաբթի, 30 հունիսի, 2022 թ., 19:18
«Ալրաղացի Լյովիկը» դատապարտվեց 9 տարվա ազատազրկման

Երևանի ընդհանուր իրավասության դատարանն այսօր Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Ալրաղացի Լյովիկ» մականունով հայտնի Լևոն Սարգսյանին դատապարտեց 9 տարվա ազատազրկման, նրա փեսա Սուրեն Ղազարյանը՝ 8 տարվա ազատազրկման։

Հիշեցնենք, որ Լևոն Սարգսյանը մեղադրվում է մոտ 12 տարի առաջ Մաքսային կոմիտեի նախկին ղեկավար Արմեն Ավետիսյանի առանձնատան վրա կատարված ավազակային հարձակումը պատվիրելու մեջ։