Կրեմենչուգում ռուսական հարվածի զոհ է դարձել առնվազն 10 մարդ
4868
Երկուշաբթի, 27 հունիսի, 2022 թ., 22:24
![]() Պոլտավայի շրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Դմիտրի Լունինի խոսքով՝ Կրեմենչուգում առևտրի կենտրոնի վրա ռուսական հարվածի զոհ է դարձել առնվազն տասը մարդ։ Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հավելել է, որ բուժօգնության է դիմել 40 մարդ, նրանցից 19-ը հոսպիտալացվել են։ Փրկարարները շարունակում են մարել առևտրի կենտրոնում բռնկված հրդեհը: Ուկրաինայի Զինված ուժերի ռազմաօդային ուժերի հրամանատարությունը հայտնել է, որ Կրեմենչուգի հրթիռային հարձակումն իրականացվել է ՌԴ Կուրսկի շրջանի տարածքից։ Հաղորդագրության մեջ նշվում է, որ Х-22 հրթիռները արձակվել են հեռահար Ту-22 М3 ռմբակոծիչներից։ Ինքնաթիռները օդ են բարձրացել Շայկովկայի օդանավակայանից, իսկ արձակումները կատարվել են Կուրսկի շրջանից, ասվում է հաղորդագրության մեջ։ |

Նիդերլանդները չի մասնակցի «Եվրոտեսիլ 2027»-ին
87928.10.2026, 06:13
«Տենց հայաստանցի արտիստ չկա, որ լսարանի, փողի իմ լեվլին հասնի»․ Սուպեր Սաքո
21324.10.2026, 12:42
«Իմ սիրտը զբաղված է, ունեմ կողակից»․ Սոնա Շահգելդյան (տեսանյութ)
15123.10.2026, 11:24
«Մեր մեջ չի եղել վեճ, պարզապես մենք իրար թողել ենք»․ Սոնա Շահգելդյան (տեսանյութ)
17723.10.2026, 11:18
Բլոգեր Ռաֆիկ Համբարձումյանը ներողություն է խնդրում
25620.10.2026, 22:36
Ռաֆիկ Համբարձումյանը (Haydalek) մտադիր է դադարեցնել իր գործունեությունը որպես բլոգեր
22219.10.2026, 15:00
