«Պատերազմի ամեն մի օրը խլում է 100-200 ուկրաինացի զինվորի կյանք». Պոդոլյակ
![]() Ուկրաինացի զինվորականների կորուստները մարտերում այժմ տատանվում են օրական 100-200 մարդու սահմաններում, BBC-ին ասել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը։ Սա պատերազմի ընթացքում Ուկրաինայի զինված ուժերի զոհված զինծառայողների թվի ամենամեծ ցուցանիշն է։ BBC World Service Newshour ռադիոհաղորդմանը տված հարցազրույցում Պոդոլյակը նշել է, որ զոհերի թվի աճի պատճառը ռուսական բանակի զգալի առավելությունն է հրետանային մարտում։ Նա հավելել է, որ Ուկրաինան հավասարության կհասնի Ռուսաստանի հետ, եթե ստանա 150-ից 300 բազմակի հրթիռային կայանք։ Պոդոլյակի խոսքով՝ այս դեպքում Ուկրաինան կկարողանա «արդյունավետորեն ազատագրել իր տարածքը»։ Պոդոլյակն ընդգծել է, որ «քանի դեռ Ռուսաստանը լուրջ ռազմական պարտություն չի կրել, երկխոսության ոչ մի ձև հնարավոր չի լինի, և իրենք կշարունակեն փորձել գրավել մեր երկրի մի մասը»։ |

Կայծակի հարվածից 24-ամյա ֆուտբոլիստ է մահացել (տեսանյութ)
13116:23
Ռուսաստանը զանգվածային հարվածներ է հասցրել Կիևի մարզին. կան զոհեր (լուսանկար)
17910:47
Սուպերմարկետների ցանցի գրասենյակում հայտնաբերվել է գլխավոր տնօրենի մարմինը (տեսանյութ)
21509:30
Ռուսաստանը կրկին հարվածել է Millennium շոկոլադի գործարանին
344Երեկ, 23:22
Կամրջի տակ հայտնաբերված տղամարդու մոտ 2 նամակ է եղել
103Երեկ, 11:42
Ողբերգական ավտովթար՝ Արարատի մարզում
150Երեկ, 11:06
