Երևան`   +28 °C
Այսօր`   Կիրակի, 28 ապրիլի, 2024 թ.

«Այսքանից հետո ո՞նց եք ապրում, ամո՛թ Ձեզ»․ պատգամավորները ներխուժեցին Անահիտ Ավանեսյանի աշխատասենյակ

604
Չորեքշաբթի, 08 հունիսի, 2022 թ., 18:48
«Այսքանից հետո ո՞նց եք ապրում, ամո՛թ Ձեզ»․ պատգամավորները ներխուժեցին Անահիտ Ավանեսյանի աշխատասենյակ

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է, որ այսօր այցելել են առողջապահության նախարարին։ Նա տեսանյութ է հրապարակել՝ կից գրառմամբ․ «Այսօր Ասպրամ Կրպեյանի և Աննա Մկրտչյանի հետ գնացել էինք Անահիտ Ավանեսյանին ասելու, որ ինքը կրում է ոստիկանների կողմից քաղաքացիներին պատճառած մարմնական վնասվածքների, հազարավոր զոհերի, նահատակների աճյունները այդ պայմաններում պահելու և իհարկե դավաճանական քաղաքականության պատասխանատվությունը, որովհետև այսքանից հետո դեռ հանդգնում է արդարացնել ոստիկանների ապօրինի ու անհամաչափ գործողությունները սեփական ժողովրդի նկատմամբ»: