Երևան`   +15 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

«Ազատ Մուրադյանն ազատ արձակվեց». Վահե Եփրիկյան

392
Հինգշաբթի, 26 մայիսի, 2022 թ., 16:06
«Ազատ Մուրադյանն ազատ արձակվեց». Վահե Եփրիկյան

Փաստաբան Վահե Եփրիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասով և 316-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրվող, մայիսի վեցին կալանավորված, իսկ որ ավելի ստույգ՝ քաղաքական հետապնդան ենթարկվող մեր պաշտպանյալ Ազատ Աշոտի Մուրադյանն ազատ արձակվեց: Դատարանը, նախագահությամբ դատավոր Ռ. Մարիկյանի, մերժեց քննիչի՝ կալանավորումը ևս երկու ամսով երկարեցնելու մասին միջնորդությունն, իսկ մեր և դատախազի ներկայացրած վերաքննիչ բողոքների քննությունը վերաքննիչ դատարանի դատավոր Ա. Դանիելյանի կողմից հետաձգվեց՝ նշանակվելով ս/թ. հունիսի 17-ին՝ դատախազի ու քննիչի՝ դատական նիստի չներկայանալու, ինչպես նաև իրենց ներկայացրած բողոքները պատշաճ կերպով պաշտպանության կողմին չուղարկելու պատճառով։
Կեցցե՜ արդարադատությունը։
Ազատ Մուրադյանի պաշտպաններ՝ Վահե Եփրիկյան, Արթուր Նահապետյան»:

Աղբյուրը`   Վահե Եփրիկյան