Հնարավոր է՝ հենց հիմա է որոշվում Ուկրաինայի ճակատագիրը. Reuters
![]() Մայիսի 24-ին ռուսական զորքերը լայնածավալ գրոհ են ձեռնարկել՝ շրջապատելու համար Լիսիչանսկ և Սևերոդոնեցկ քաղաքները, որոնք գտնվում են Ուկրաինայի արևելքում՝ գետի երկու ափերին: Մոսկվան փորձում է ուկրաինական ուժերին թակարդի մեջ գցել արևելյան ճակատում։ Հատուկ գործողության վճռական փուլն ընթանում է, հայտնում է Reuters-ը՝ մեջբերելով Ուկրաինայի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Մոտուզյանիկի խոսքերը. «Իրավիճակը (արևելյան) ճակատում չափազանց բարդ է, քանի որ այս երկրի ճակատագիրը, հնարավոր է, որոշվում է (այնտեղ) հենց հիմա»: Հիմնական մարտադաշտը դարձել են Սևերոդոնեցկ և Լիսիչանսկ քաղաքները, որոնք գտնվում են «կաթսայի» արևելյան մասում, որտեղ ռուս զինվորականները երեք կողմից շրջափակել են Ուկրաինայի զինված ուժերի մարտիկներին։ Լուգանսկի շրջանի նահանգապետ Սերգեյ Գայդայը հայտնել է, որ Սևերոդոնեցկում կրակի ինտենսիվությունը մի քանի անգամ աճել է։ |

Քալիֆոռնիայում մասնավոր համերգի ժամանակ տեղի ունեցած կրակոցների հետևանքով ինը մարդ վիրավորվել է
13213:12
Յակուտիայում հայրը որսորդական հրացանով սպանել է 15-ամյա որդուն, վիրավորել կրտսեր որդուն և ինքնասպան եղել
15112:54
Ինդոնեզիայում քաղցրավենիքի գործարանում բռնկված հրդեհի հետևանքով երեք մարդ է զոհվել (տեսանյութ)
20209:43
Ինդոնեզիայում 7,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
279Երեկ, 14:43
Կադրեր՝ 3-րդ մասում տեղի ունեցած խոշոր ավտովթարի վայրից (տեսանյութ)
176Երեկ, 14:06
Խոշոր և շղթայական ավտովթար՝ Երևանում
148Երեկ, 12:12
