Երևան`   +15 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

«Դատարանը քննեց Մխիթար Գալեյանի հորեղբոր ձերբակալման դեմ բողոքը»․ Արամ Վարդևանյան

211
Հինգշաբթի, 19 մայիսի, 2022 թ., 21:54
«Դատարանը քննեց Մխիթար Գալեյանի հորեղբոր ձերբակալման դեմ բողոքը»․ Արամ Վարդևանյան

«Ինչպես տեղյակ եք, երեկ իրավապահները ձերբակալեցին 44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հորն ու հորեղբորը։ Հորը հանրային ճնշման ներքո ազատ արձակեցին, բայց հորեղբորը՝ ոչ։ Քիչ առաջ դատարանը քննեց ձերբակալման դեմ բողոքը և հիմա գտնվում է խորհրդակցական սենյակում։ Բոլորս միասին ասենք՝ չի՛ կարող լինել բարոյականության ճգնաժամ, նման դեպքերով անիմաստ ձերբակալություններ չե՛ն կարող լինել, պետք է ազատ արձակվի, չի՛ կարող կալանավորվել»,- Ֆրանսիայի հրապարակում հայտարարեց փաստաբան, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։