«Մայիսյան Եռատոն կերտած ժողովուրդը չի՛ ծնկելու». Արթուր Վանեցյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Շնորհավոր Եռատոն. Մայիսի 9-ը մեր պատմության ամենափառավոր էջերից մեկն է։ Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի, Շուշիի ազատագրման ու Արցախի պաշտպանության բանակի կազմավորման օրն ազգային հպարտության, անհնարինը հնարավոր դարձնելու, մեր միակամությամբ դժվարագույնը հաղթահարելու խորհուրդն ունի իր մեջ։ Մայիսի 9-ը միասնականության, նվիրումի, անձնազոհության, հավատի, պայքարի ու հաղթանակի օր է։ Այսօր մեր ժողովուրդը դժվարին օրեր է ապրում։ 2020-ի պատերազմն ու պարտությունը շատ բան փոխեց մեր կյանքում։ Այսօր մեր չքնաղ Շուշին գերության մեջ է, այսօր Արցախի տարածքների մի մասն օկուպացված է թշնամու կողմից, առկախված է Արցախի կարգավիճակի հարցը, վտանգված են Հայաստանի սահմանները։ Եվ այս իրավիճակում մեզ իբրև թե խաղաղություն են առաջարկում՝ թշնամու բոլոր պայմանները բավարարելու, թշնամու առաջ ծնկած մնալու գնով։ Այսօր հենց այն խորհրդանշական օրն է, երբ ազգովի պիտի բարձրաձայնենք՝ մայիսյան Եռատոն կերտած ժողովուրդը չի՛ ծնկելու, ոտքի՛ է կանգնելու, ոչ թե մուրալու, այլ պարտադրելո՛ւ է խաղաղություն՝ արժանապատիվ խաղաղություն։ Շնորհավոր Եռատոն, սիրելի՛ հայրենակիցներ։ Հայ ժողովուրդը ոտքի կանգնելու է, պարտության անիվը կանգնեցվելու է և նոր հաղթանակներ, անպայման, լինելու են»։ Աղբյուրը` Արթուր Վանեցյան |
«Նիկոլը չի հասկանում պատերազմի պատճառի և պատերազմի պատրվակների միջև եղած տարբերությունը». Լևոն Զուրաբյան (տեսանյութ)
7901:48«Երեկվա միջադեպի պատասխանատուն Փաշինյանն է». Սուրեն Սուրենյանց
96Երեկ, 22:54Քաղաքացիները ստուգում են մեքենաները, որ բացահայտեն ականազերծող սակրավորներին (տեսանյութ)
97Երեկ, 18:54«Ոտքի՛, քանի չի հանձնել» գրությամբ ցուցանակ՝ Երևանի մուտքի մոտ
116Երեկ, 18:30Ապրիլի 25-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն
108Երեկ, 18:18«Որպեսզի հեղափոխությունը լինի թավշյա, պետք է ոստիկանությունը դառնա թավշյա». Տիգրան Քոչարյան
114Երեկ, 17:24