Ռուսաստանը Ուկրաինայում կորցրել է 15000 զինվոր. Մեծ Բրիտանիայի ՊՆ
![]() Մեծ Բրիտանիայի կառավարության տվյալներով՝ պատերազմի սկզբից Ուկրաինայում սպանվել է մոտ 15 հազար ռուս զինծառայող։ Այս ցուցանիշը հայտնել է պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը՝ ելույթ ունենալով խորհրդարանում, հայտնում է DW-ն։ Բացի այդ, նա մատնանշել է ՌԴ ԶՈՒ-ի կորուստները ռազմական տեխնիկայում։ Մասնավորապես, ռազմական գործողությունների ողջ ընթացքում ոչնչացվել կամ գրավվել է ավելի քան 2000 զրահամեքենա, այդ թվում՝ առնվազն 530 տանկ, 560 հետևակի մարտական մեքենա, 530 զրահափոխադրիչ, ինչպես նաև ավելի քան 60 ուղղաթիռ և կործանիչ։ Բրիտանացի նախարարը նաև հիշեցրել է, որ Ուկրաինայում պատերազմի սկզբում Ռուսաստանն ուներ ավելի քան 120 մարտավարական գումարտակային խմբեր, որոնք համապատասխանում էին ռուսական բանակի բոլոր ցամաքային մարտական ստորաբաժանումների մոտ 65 տոկոսին։ «Ներկայում ենթադրում ենք, որ նրանց 25 տոկոսից ավելին այլևս մարտունակ չէ»,- ասել է նա։ |

Կայծակի հարվածից 24-ամյա ֆուտբոլիստ է մահացել (տեսանյութ)
13116:23
Ռուսաստանը զանգվածային հարվածներ է հասցրել Կիևի մարզին. կան զոհեր (լուսանկար)
17910:47
Սուպերմարկետների ցանցի գրասենյակում հայտնաբերվել է գլխավոր տնօրենի մարմինը (տեսանյութ)
21509:30
Ռուսաստանը կրկին հարվածել է Millennium շոկոլադի գործարանին
344Երեկ, 23:22
Կամրջի տակ հայտնաբերված տղամարդու մոտ 2 նամակ է եղել
103Երեկ, 11:42
Ողբերգական ավտովթար՝ Արարատի մարզում
150Երեկ, 11:06
