Երևան`   -2 °C
Այսօր`   Շաբաթ, 20 դեկտեմբերի, 2025 թ.

«Պուտինը կարող է միջուկային զենք կիրառել. աշխարհը պետք է պատրաստ լինի». Զելենսկի

687
Ուրբաթ, 15 ապրիլի, 2022 թ., 21:36
«Պուտինը կարող է միջուկային զենք կիրառել. աշխարհը պետք է պատրաստ լինի». Զելենսկի

Աշխարհի բոլոր երկրները պետք է պատրաստ լինեն նրան, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարող է մարտավարական միջուկային զենք կիրառել Ուկրաինայի դեմ պատերազմում։ Այս մասին CNN-ին տված հարցազրույցում ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

Զելենսկին նշել է, որ Պուտինը կարող է գնալ միջուկային կամ քիմիական զենքի կիրառման, քանի որ չի գնահատում Ուկրաինայի ժողովրդի կյանքը։

«Ոչ միայն ես, ամբողջ աշխարհը, բոլոր երկրները պետք է անհանգստանան, քանի որ սա կարող է ճիշտ լինել… Քիմիական զենք, նրանք կարող են դա անել, նրանց համար ժողովրդի կյանքը ոչինչ է… Պետք է մտածել՝ պետք է ոչ թե վախենալ, այլ պատրաստ լինել»,- ասել է Զելենսկին։