ԱԺ աշխատակազմի ղեկավարը նոր մեքենա կունենա. «Հրապարակ»
1701
Ուրբաթ, 15 ապրիլի, 2022 թ., 09:12
![]() «Հրապարակ»-ը գրում է. «Գրվեց, որ ԱԺ աշխատակազմը 3 հատ նոր Toyota RAV4 մակնիշի մեքենա է որոշել ձեռք բերել, որոնք պետք է ուղեկցեն ԱԺ նախագահի մեքենային: Սակայն ԱԺ նախագահի մեքենային ընդամենը 2 ավտոմեքենա է ուղեկցում, երրորդ RAV4-ը, պարզվեց, հատկացվելու է ԱԺ աշխատակազմի ղեկավարին, քանի որ նա այս պահին «յոլա է գնում» ընդդիմադիր պատգամավոր Արմեն Գևորգյանին հատկացված Toyota Camry-ով, որը ևս հնամաշ է։ Գևորգյանը, ինչպես նաև Վահե Հակոբյանն ու Սեյրան Օհանյանը, հրաժարվել են իրենց հատկացված մեքենաներից՝ երթևեկում են անձնական մեքենաներով: Մեզ ասացին, որ ԱԺ գարաժում առկա մեքենաները հիմնականում մաշված են, կարիք կա նորերը գնելու, բայց ամեն անգամ աղմուկ է բարձրանում, ուստի խուսափում են գնում անելուց»: Մանրամասները՝ թերթի համարում:
|

Այսօր որոշ հատվածներում արգելվում է տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
117Երեկ, 11:12
«Գոնե Տոյոտա Երևանը բացեք, ձեր մեքենաները չմնան առանց յուղ փոխելու». լրագրողը՝ Նիկոլ Փաշինյանին
11411.09.2026, 13:36
«Այսպես շարունակվելու դեպքում չի բացառվում, որ երթևեկությունը մի օր իսկապես կանգ առնի»․ Գառնիկ Դանիելյան
17708.09.2026, 15:18
«Ո՞վ է այս տաքսիների աշխատանքը վերահսկում, կատարյալ «ինքնիշխանություն է»». Տիգրան Դավուդյան
21103.09.2026, 18:42
«Խցանումների պատճառով չեմ վարում. պատկերացրեք՝ 30-40 րոպե ուշանամ». Նիկոլ Փաշինյան
20202.09.2026, 00:12
Ներդրվում է ապագա վարորդների որակյալ կրթության համակարգ
17727.08.2026, 23:54
