Կիևի մարզում ավելի քան 1200 դի է հայտնաբերվել
![]() Կիևի մարզի այն քաղաքներում, որտեղից հեռացել են ռուս զինվորականները, արդեն հայտնաբերվել է ավելի քան 1200 դի, բրիտանական Sky News հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Ուկրաինայի գլխավոր դատախազ Իրինա Վենեդիկտովան։ «Ապրիլի 10-ի առավոտվա դրությամբ մենք հայտնաբերել ենք 1222 բնակչի դի... Սա միայն Կիևի մարզում է»,- ասել է նա։ BBC-ի ռուսական ծառայությունը նշում է, որ սա, հավանաբար, վերջնական ցուցանիշը չէ։ Ուկրաինայի ներքին գործերի նախարար Դենիս Մոնաստիրսկին հայտարարել է, որ միայն Բուխանսկի շրջանում զոհերի թիվը հաշվելու համար շաբաթներ կպահանջվեն։ Վենեդիկտովայի խոսքով՝ ուկրաինական իշխանությունները ռազմական հանցագործությունների կասկածանքով 5600 գործ են հարուցել. «Մենք տեսնում ենք ռազմական հանցագործություններ, մարդկության դեմ հանցագործություններ Ուկրաինայի բոլոր շրջաններում»։ |

Ավտոմեքենան ընկել է ձորակը, տուժածներից մեկը մահացել է
12701:12
Նոր հեղեղումներ Նեպալում. հայտարարվել է տարհանում (տեսանյութ)
17000:48
Ուկրաինայի ամենամեծ պողպատաձուլական գործարանը դադարեցրել է աշխատանքը
18600:36
Թրամփի «էներգետիկ հրադադարից» հետո Ռուսաստանը հարվածել է Ուկրաինայում գտնվող ջերմաէլեկտրակայանին և այլ օբյեկտների. կան զոհեր (տեսանյութ)
181Երեկ, 22:30
Վթարի հետևանքով մոտոցիկլավարը մահացել է
148Երեկ, 22:06
Իրանի փոխնախագահը հայտարարել է, որ միջուկային տեխնոլոգիաները պաշտպանված են ԱՄՆ-ի հարձակումներից
260Երեկ, 20:48
