Չեռնոբիլի ատոմակայանի մոտ տասնյակ հազար հեկտարների անտառ է այրվում
![]() «Չեռնոբիլի ատոմակայանի մոտ՝ մեկուսացված գոտում, ռազմական գործողությունների պատճառով այրվում է ավելի քան 10 հազար հեկտար անտառ, գրանցվել է 31 հրդեհ։ Սա ռադիացիայի սպառնալիք է Ուկրաինայի, Բելառուսի, եվրոպական երկրների համար», այս մասին հայտարարել է Ուկրաինայի Գերագույն ռադայի մարդու իրավունքների հանձնակատար Լյուդմիլա Դենիսովան։ Նրա խոսքով՝ այրման արդյունքում մթնոլորտ են արտանետվում ռադիոնուկլիդներ, որոնք քամին տեղափոխում է զգալի տարածություններ։ «Քամոտ և չոր եղանակի պատճառով հրդեհների ինտենսիվությունը և տարածքը կավելանան, ինչը կարող է հանգեցնել լայնամասշտաբ հրդեհների, որոնք դժվար է կառավարել նույնիսկ խաղաղ պայմաններում։ Կրակը կարող է ծածկել օգտագործված միջուկային վառելիքի պահեստարանները և միջուկային թափոնների պահեստարանները, որոնք գտնվում են Չեռնոբիլի գոտու տարածքում»,- հավելել է օմբուդսմենը։ |

Քալիֆոռնիայում մասնավոր համերգի ժամանակ տեղի ունեցած կրակոցների հետևանքով ինը մարդ վիրավորվել է
13213:12
Յակուտիայում հայրը որսորդական հրացանով սպանել է 15-ամյա որդուն, վիրավորել կրտսեր որդուն և ինքնասպան եղել
15112:54
Ինդոնեզիայում քաղցրավենիքի գործարանում բռնկված հրդեհի հետևանքով երեք մարդ է զոհվել (տեսանյութ)
20209:43
Ինդոնեզիայում 7,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
279Երեկ, 14:43
Կադրեր՝ 3-րդ մասում տեղի ունեցած խոշոր ավտովթարի վայրից (տեսանյութ)
176Երեկ, 14:06
Խոշոր և շղթայական ավտովթար՝ Երևանում
148Երեկ, 12:12
