Կիևում հրետակոծության հետևանքով մահացել է Insider-ի լրագրողը
2339
Չորեքշաբթի, 23 մարտի, 2022 թ., 23:42
![]() Insider-ի լրագրող Օքսանա Բաուլինան մահացել է Կիևում հրետակոծության հետևանքով՝ խմբագրական առաջադրանք կատարելիս, հայտնում է հրատարակությունը։ Ըստ տեղեկությունների, Բաուլինան նկարահանել է ռուսական զորքերի կողմից մայրաքաղաքի Պոդոլսկի թաղամասի գնդակոծությունից հետո ավերածությունները և հայտնվել նոր հրթիռակոծության տակ։ Նրա հետ մեկ այլ քաղաքացի է մահացել, նրան ուղեկցող երկու հոգի վիրավորվել են և հոսպիտալացվել։ Հաղորդվում է, որ նրան նախկինում հաջողվել է մի քանի զեկույցներով հանդես գալ Լվովից և Կիևից։ Հրատարակությունը նշում է, որ նրանք կշարունակեն լուսաբանել Ուկրաինայում ընթացող պատերազմը՝ ներառյալ ռուսական ռազմական հանցագործությունները, ինչպիսիք են բնակելի թաղամասերի անխտիր գնդակոծությունները, որտեղ սպանվել են խաղաղ բնակիչներ և լրագրողներ: |

Ավտոմեքենան ընկել է ձորակը, տուժածներից մեկը մահացել է
12701:12
Նոր հեղեղումներ Նեպալում. հայտարարվել է տարհանում (տեսանյութ)
17000:48
Ուկրաինայի ամենամեծ պողպատաձուլական գործարանը դադարեցրել է աշխատանքը
18600:36
Թրամփի «էներգետիկ հրադադարից» հետո Ռուսաստանը հարվածել է Ուկրաինայում գտնվող ջերմաէլեկտրակայանին և այլ օբյեկտների. կան զոհեր (տեսանյութ)
181Երեկ, 22:30
Վթարի հետևանքով մոտոցիկլավարը մահացել է
148Երեկ, 22:06
Իրանի փոխնախագահը հայտարարել է, որ միջուկային տեխնոլոգիաները պաշտպանված են ԱՄՆ-ի հարձակումներից
260Երեկ, 20:48
