«Ասում են՝ վթարի դեպքում 300 տոկոսով թանկանում է ԱՊՊԱ-ն, փոխհատուցումն էլ է՞ 300 տոկոսով ավելանում». վարորդներ
![]() Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ԱՊՊԱ-ի թանկացման դեմ վարորդները բողոքի ակցիա են իրականացնում Ապահովագրական բյուրոյին դիմաց: «Նորմալ պատասխան չենք լսել, բավարարաված չենք պատասխանով... բոլորս հավաքված ենք մի կարծիքի շուրջ, այն է՝ Հայաստանում ԱՊՊԱ-ն չպիտի թանկանա»,- ասում են նրանք: «Օրինակ՝ 1-ից 10-րդ դաս ունեցող տրանսպորտային միջոցի սեփականատերը 3000 դրամ ավել ապահովագրավճար պիտի վճարի այն դեպքում, երբ տարիներ շարունակ ապահովագրավճար է վճարում և դրա դիմաց ԱՊՊԱ-ի կողմից ոչինչ չի ստանում: Երկրորդը՝ 10-ից 14-րդ դասի ավտոմեքենաների համար, ինչպես հասկացանք, 6-9 հազար դրամով ապահովագրական վճարը թանկանալու է: Էդ որոշումը կայացնելիս ինչո՞ւ վարորդների կարծիքը չեն հարցրել»,- ասում է մյուսը: «Ասում են՝ վթարի դեպքում 300 տոկոսով թանկանում է ԱՊՊԱ-ն, բայց փոխհատուցումն էլ է՞ 300 տոկոսով ավելանում, թե՞ ոչ, փոխհատուցման մասին ոչինչ չեն ասում»,- հավելում են վարորդները: |

Այսօր որոշ հատվածներում արգելվում է տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
117Երեկ, 11:12
«Գոնե Տոյոտա Երևանը բացեք, ձեր մեքենաները չմնան առանց յուղ փոխելու». լրագրողը՝ Նիկոլ Փաշինյանին
11411.09.2026, 13:36
«Այսպես շարունակվելու դեպքում չի բացառվում, որ երթևեկությունը մի օր իսկապես կանգ առնի»․ Գառնիկ Դանիելյան
17708.09.2026, 15:18
«Ո՞վ է այս տաքսիների աշխատանքը վերահսկում, կատարյալ «ինքնիշխանություն է»». Տիգրան Դավուդյան
21103.09.2026, 18:42
«Խցանումների պատճառով չեմ վարում. պատկերացրեք՝ 30-40 րոպե ուշանամ». Նիկոլ Փաշինյան
20202.09.2026, 00:12
Ներդրվում է ապագա վարորդների որակյալ կրթության համակարգ
17727.08.2026, 23:54
