«Շնորհավորական ուղերձներից ուշագրավ է ՀՀ-ում ՌԴ դեսպանության անդրադարձը». Վարդան Ոսկանյան
![]() Իրանագետ Վարդան Ոսկանյանի գրառումը․ «Բանակի օրվա կապակցությամբ այսօր տարածված շնորհավորական ուղերձներից, կարծում եմ՝ չափազանց ուշագրավ է Հայաստանում Ռուսաստանի դեսպանության անդրադարձը։ Դրանում բառացիորեն ասվում է, որ մեր երկրի անդորրի և բարգավաճման գլխավոր գրավականը հենց հայկական բանակն է։ Եթե փորձենք ուշադրությամբ վերլուծել այս բազմիմաստ միտքը, ապա դա նաև պատասխան է թշնամու հետ «առևտրի» միջոցով Հայաստանի անդորրը և բարգավաճումն իբր ապահովելու լյումպենային մտայնության քարոզիչներին մի կողմից, իսկ մյուսից՝ ակնարկ, որ թշնամական մարտահրավերներին դեմ հանդիման մեր պետության անվտանգությունն առաջին հերթին պետք է երաշխավորի հենց մեր բանակը։ Սրան զուգահեռ, նույն այդ ուղերձում հստակորեն փաստվում է, որ հայկական բանակն ամրապնդելու և հզորացնելու գործում Ռուսաստանը փաստացիորեն պատրաստ է դաշնակցային աջակցություն տրամադրել։ Բազմիցս եմ նշել, որ Հայաստանի համար մարտահրավերներով և վտանգներով լեցուն այս ժամանակահատվածում մեր առջև բացվել են նաև լուրջ հնարավորություններ, որոնք պետք է օգտագործվեն գլխավորապես մեր պետության ռազմական անվտանգության մակարդակը բարձրացնելու բացառիկ նպատակով, այլ ոչ թե թաղվեն ականջահաճո թվացող «խաղաղության դարաշրջանների» մասին սին խոստումներում»։ Աղբյուրը` Վարդան Ոսկանյան |
«Ավտոերթին մասնակցած մեքենաները մինչ օրս չեն վերադարձվում սեփականատերերին»․ Թագուհի Թովմասյան
1920:42«Դիմում եմ ոստիկանապետին»․ Իշխան Սաղաթելյան
3320:36«Մայիսի 16-ին ոստիկանությունը ստացել է 2,6 մլրդ դրամ պարգևավճար»․ Իշխան Սաղաթելյան
3420:06««Մարտական խաչի» ասպետ-գնդապետին ասում է՝ ես էլ գնդապետ *** եմ»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
5820:00ԱԺԲ-ն դիմում է ՀՀ-ում ԱՄՆ և Ֆրանսիայի դեսպաններին
5419:30«Արթուր Գալեյանն ինքնակամ է ներկայացել բաժին»․ Ն․ Հոխիկյան
5719:12