«Օրինաչափ չէ փախուստը սեփական պատասխանատվությունից». Րաֆֆի Հովհաննիսյան
![]() «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանի ուղերձը՝ Հայոց Բանակի երեսնամյակի առթիվ. «Երեսուն տարի առաջ՝ հայրենյաց Բանակի հիմնադրման օրը, ես ներկա էի՝ պաշտոնատար և հպարտ: Ներկա եմ նաև այսօր՝ քաղաքացի, խոնարհ ու հանձնառու: Բոլոր եղանակներում մենք պիտի լինենք ներկա՝ մեր Բանակի կողքին և նրան կիպ ու զորավիգ: Օրինաչափ չեն մեր հայրենազրկումը, մեր երիտասարդ զինվորների եղերական նահատակությունը, իսկ դրանից հետո՝ փախուստը սեփական պատասխանատվությունից, Բանակին քավության նոխազի փոխակերպումը, առավել ևս՝ ոսոխի գործած եղեռնի աննախադեպ արդարացումը: Բանակը հայոց արժանապատվության չափն ու կշիռն է և՝ Հայաստանի Հանրապետության ու Արցախի ամբողջականության երաշխավորը: Պետք է ոտքի կանգնել, վերակազմավորվել, համակ ուժ դառնալ, հերոսներին շունչ ու ավյուն տալ, կյանքի կոչել: Էլ ոչ մի արտահերթ սուգ, ապօրինի էլ ոչ մի հրամանի կատարում, ոչ մի շարժ՝ բացի հառաջ մղվելուց: Զորացում մեր Զինուժին, մեր բազկին: Սկզբի համար եղածը պահենք: Ամուր, սիրահոժար, ազգով մեկ: 30 տարեկան մեր բանակով միասին»: |
«Բանավեճի մասնակցելու իրավունքին դեռ պետք է արժանանալ»․ Արթուր Խաչատրյան
614:36«Ադրբեջանցին չի բավարարվել «Ռազմավարի պուրակ»-ով»․ Գևորգ Դանիելյան
3414:00«Ադրբեջանական կրակոցները եղել են առավելապես այն դիրքերից, որոնք 1 տարուց ավելի գտնվում են ՀՀ ինքնիշխան տարածքում»․ Թաթոյան
5312:48«ԿԳԲ-ն մարտի մեջ է նետում իր վերջին պաշարները»․ Տիգրան Խզմալյան
10411:36«Մի բան պետք է հստակ հասկանալ՝ ՀՅԴ-ն Սփյուռքը չէ»․ Սասուն Քոսյան
9711:12«Սերժ Սարգսյանը Քոչարյանին հասկացնում է, որ առանց իրենց ինքը զրո է»․ Ստյոպա Սաֆարյան
10110:48