Ղրղզստան-Տաջիկստան սահմանին փոխհրաձգության հետևանքով կան վիրավորներ
![]() Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանին զինված բախումների հետևանքով կան վիրավորներ։ Այս մասին հայտնում է «Սպուտնիկ Տաջիկստան»-ը։ Լրատվական գործակալության տվյալներով՝ Ղրղզստանի անվտանգության ուժերի հետ փոխհրաձգության արդյունքում տաջիկ 3 զինծառայող է վիրավորվել։ Հայտնի է, որ 2 կողմերն էլ օգտագործել են հրետանային զինատեսակներ, ինչպես նաև ականանետեր և նռնականետեր։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Բատկենի շրջանի Չիր-Դոբո շրջանում փոխհրաձգություն է սկսվել ղրղզական և տաջիկական ստորաբաժանումների միջև։ Ամենաթեժ բախումները տեղի են ունեցել Տորթ-Կոչո և Չիր-Դոբո շրջանում։ Տուժածների մասին հաղորդում է նաև Ղրղզստանի ազգային անվտանգության կոմիտեն։ Բիշքեկը կատարվածի համար մեղադրում է տաջիկական կողմին և պնդում, որ հենց Տաջիկստանի անվտանգության ուժերն են առաջինը կրակել ղրղզ զինվորականների վրա։ |

Հերմոնում արջը հարձակվել է ընտանի կենդանիների վրա
11019:36
Էրեբունու «Հայփոստ»-ի դիմաց քաղաքացու դի է հայտնաբերվել
9210:24
Ճապոնիայի Հոկայդո կղզում 6.1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել (տեսանյութ)
27209:39
Լիբանանում Իսրայելի ավիահարվածների հետևանքով 14 մարդ Է զոհվել
27909:00
«Զորակ» խնամքի կենտրոնում հայտնաբերվել են դիեր
190Երեկ, 18:42
Ջիհադիստները ապստամբում են Մալիում. սպանվել է երկրի պաշտպանության նախարարը, ռուսները նահանջում են
437Երեկ, 15:52
