Երևան`   +14 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

«ՀՀ նախագահի թեկնածու առաջադրելո՞ւ եք»․ լրագրողը՝ «Հայաստան» խմբակցությանը

768
Երեքշաբթի, 25 հունվարի, 2022 թ., 11:54
«ՀՀ նախագահի թեկնածու առաջադրելո՞ւ եք»․ լրագրողը՝ «Հայաստան» խմբակցությանը

Այսօր՝ ԱԺ ճեպազրույցի ժամանակ, լրագրողը հարցրեց «Հայաստան» խմբակցությունից՝ արդյոք կառաջադրե՞ն նախագահի թեկնածու և հնարավո՞ր է՝ միանան «Պատիվ ունեմ» խմբակցությանը՝ միասնական թեկնածու առաջադրելով։

«Քննարկման փուլում ենք, անպայման կհայտնենք մեր որոշման մասին»,- հակիրճ պատասխանեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը։

Նույն խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը թեմայի վերաբերյալ նշեց, որ վտանգավոր է համարում Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, որ պետք է բոլոր ինստիտուտների միջև ներդաշնակեցում տեղի ունենա։

«Սա նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանը ՀՀ նախագահ ուզում է տեսնել որևէ մեկին, ով ընդհանրապես առարկություն չի հնչեցնի որևէ հարցի շուրջ, խոչընդոտ չի ստեղծի և անհաղորդ կլինի երկրում ստեղծված իրավիճակին»,- նշեց նա։