Երևան`   +17 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

«Այս անօրինական փաստաթղթին ընթացք տալ չի կարելի». Էդգար Ղազարյան

517
Երկուշաբթի, 24 հունվարի, 2022 թ., 15:18
«Այս անօրինական փաստաթղթին ընթացք տալ չի կարելի». Էդգար Ղազարյան

ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանի գրառումը. «Ազգային ժողովի նախագահին ուղղված Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի դիմումից բացակայում է ներկայացման ամսաթիվը և էլեկտրոնային ստորագրության վավերապայմանները։ Այս անօրինական փաստաթղթին ընթացք տալ չի կարելի։ Հանրապետության նախագահը վիրտուալ երևույթ չէ։ Նա պետական պաշտոն զբաղեցնող հանրային ծառայող է, ով ունի նստավայր և իր գործառույթները պետք է կատարի պատշաճ եղանակով, իր նստավայրից։ Փաստացի Հանրապետության նախագահը դիմել է փախուստի՝ հրաժարվելով իր սահմանադրական գործառույթների կատարումից»։

Աղբյուրը`   Էդգար Ղազարյան