Չեխիան պատրաստվում է Ուկրաինային հրետանային արկեր մատակարարել
![]() Չեխիան կարող է հրետանային արկեր մատակարարել Ուկրաինային, այս մասին հայտարարել է Չեխիայի պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Յանա Ցեխմեյստերովան։ Չեխիայի ռազմական գերատեսչության ներկայացուցչի խոսքով՝ զինամթերքը պատրաստ է Ուկրաինա տեղափոխելուն, եթե այդ գործընթացը հաստատվի երկրի կառավարության կողմից։ Չեխիայի պաշտպանության նախարարությունն Ուկրաինային պատմական գործընկեր է անվանել՝ ընդգծելով, որ իրենք աջակցում են Կիևի կողմից որդեգրված՝ դեպի ժողովրդավարություն տանող ուղին։ Ինչպես նշել է Ցեխմայստերովան, Չեխիայի պաշտպանության նախարար Յանա Չեռնոխովան ներկայում փաստաթղթեր է պատրաստում Ուկրաինային օգնություն ցուցաբերելու համար և պատրաստվում է դրանք ներկայացնել հունվարի 26-ին հանրապետության կառավարության նիստում։ Նաև չեխական մի շարք գերատեսչություններ բանակցություններ են վարում ռուսական ագրեսիան հետ մղելու հարցում Ուկրաինային օգնության ցուցաբերելու շուրջ։ |
Շվեդիան և Ֆինլանդիան կփոխեն օրենսդրությունը՝ Թուրքիայի պահանջով
74Երեկ, 23:36Երևանը հայտարարել է որոշակի հարցերում Բաքվի հետ մերձեցման մասին. #TASS
62Երեկ, 23:30ԱՄՆ-ն ճնշում է գործադրել Թուրքիայի վրա. Շվեդիան և Ֆինլանդիան միանում են ՆԱՏՕ-ին
80Երեկ, 23:00«Մեզ կոռուպցիայի մեջ մեղադրում էին մարդիկ, ովքեր այսօր մինչև կոկորդները թաղված են կոռուպցիայի մեջ»․ Հենրիխ Դանիելյան
46Երեկ, 22:18«Ռուսաստանը չի կարող և չպետք է հաղթի պատերազում». Մակրոն
121Երեկ, 19:12«Թող լռեն այլևս կեղծ բարեպաշտները, թե ժողովրդին չի կարելի մեղադրել»․ Հայկ Մարտիրոսյան
76Երեկ, 17:54