Ճաղատ տղամարդուն գլխատել են՝ հավատալով, որ նրա գլխում ոսկի կա
![]() Մոզամբիկում ճաղատ տղամարդուն գլխատել են՝ կարծելով, թե նրա գլխում ոսկի կա: Այս մասին հայտնում է The South African կայքը։ Սպանությունը ծիսական բնույթ է կրել. այդ երկրի որոշ բնակիչներ հավատում են, որ ճաղատների գլխում ոսկի կա։ Սա առաջին անգամը չէ, որ նման հանցագործություններ են տեղի ունենում, ինչը մտահոգում է Մոզամբիկի իշխանություններին։ Աղբյուրի տվյալներով՝ տղամարդու գլուխը պետք է վաճառվեր Մալիում ապրող «գնորդին», սակայն նա, ի վերջո, անհետացել է։ Հանցագործները գլուխը թողել են Մուանդիվա քաղաքում: Դեպքը հետաքննում է տեղի ոստիկանությունը։ Նշվում է նաև, որ այս տարօրինակ համոզմունքի պատճառով վերջերս առնվազն հինգ մարդ է սպանվել։ Ոստիկանները նաև ենթադրում են, որ այդ համոզմունքը տարածել են տեղացի «կախարդները»՝ այդպիսով ստիպելով իրենց մոտ բերել ճաղատների գլուխներ: Արտաքին տեսքի հետ կապված ծիսական սպանությունները տարածված են այս մայրցամաքում։ Օրինակ, Տանզանիայում և Ուգանդայում սպանում կամ անդամահատում են ալբինոսներին։ |

Հերմոնում արջը հարձակվել է ընտանի կենդանիների վրա
11019:36
Էրեբունու «Հայփոստ»-ի դիմաց քաղաքացու դի է հայտնաբերվել
9210:24
Ճապոնիայի Հոկայդո կղզում 6.1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել (տեսանյութ)
27209:39
Լիբանանում Իսրայելի ավիահարվածների հետևանքով 14 մարդ Է զոհվել
27909:00
«Զորակ» խնամքի կենտրոնում հայտնաբերվել են դիեր
190Երեկ, 18:42
Ջիհադիստները ապստամբում են Մալիում. սպանվել է երկրի պաշտպանության նախարարը, ռուսները նահանջում են
437Երեկ, 15:52
